Արդեն հայտարարվել են Ախալքալաքի մունիցիպալիտետի չորս հանրային դպրոցների վերանորոգման տենդերները:
Մարտի 13-ին Ախալքալաքի մունիցիպալիտետն արդեն հայտարարել է Կարծախի, Աբուլի, Կաջոյի և Բուռնաշեթի դպրոցների վերականգնողական աշխատանքների տենդերները: Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 24-ն է:
Կարծախի դպրոցի վերանորոգման համար նախապես հատկացվել է 189 693 լարի, Աբուլ գյուղի դպրոցի համար՝ 167 297 լարի, Կաջոյի համար՝ 53 960 լարի, իսկ Բուռնաշեթի համար` 72 248 լարի: Այս դպրոցներում հիմնականում կկառուցվեն սանհանգույցներ:
Կարծախի հանրային դպրոցում կվերանորոգվի տանիքի մի մասը, կկառուցվի ջրամատակարարման համակարգ, սանհանգույց և հակասեպտիկ, ինչպես նաև շինության պատերից մեկը կտեղափոխվի, որը գտնվում է միջանցքում և իրար է միացնում երկու շինությունները։ Աբուլ գյուղի հանրային դպրոցում նույնպես կկառուցվի զուգարան և հակասեպտիկ, ջրամատակարարման համակարգ, նաև կկառուցվեն նոր դասասենյակներ։ Կաջոյի դպրոցում կվերանորոգվի սանհանգույցը: Բուռնաշեթ գյուղի հանրային դպրոցում կկառուցվի նոր սանհանգույց։
Վերանորոգման աշխատանքների ընդհանուր գումարը կազմում է 1 075 202 լարի:
2020 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետում կվերանորոգվի թվով 11 դպրոց:
Փոփոխություններ վերանորոգվող դպրոցների ցանկում