Գիորգի Գախարիան դիմում է մթերային խանութների ցանցերի ղեկավարներին՝

«Պետական ամբողջ ենթակառուցվածքը պատրաստ է օգնելու, միայն մթերքը պետք է լինի դարակներում ժամանակին՝ բավական քանակությամբ և գները պետք է համապատասխանեն ապրանքին: Մեր հիմնական խնդիրն այն է, որ երկրի քաղաքացիները հիմնական օգտագործման մթերքի պակաս չպետք է զգան», – այս մասին հայտնեց Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, մթերային խանութների ցանցերի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

Պետության ղեկավարի խոսքով, այսօր երկրում պահանջվող մթերքի պակասորդ գոյություն չունի:

«Այս իրարանցումը ես կարող եմ կապել երկու բանի հետ: Առաջինը՝ շաբաթ-կիրակի է, և երկրորդը՝ կա արտակարգ իրավիճակ հայտարարելու սպասում, որի հիմքն այսօրվա դրությամբ գոյություն չունի: Այսօրվա դրությամբ մեր նպատակն է մաքսիմալ օգնություն ցուցաբերել ձեզ՝ ինչպես լոգիստիկ խնդիրների լուծման, այնպես էլ եկամուտների ծառայության և ցանցերի հետ հարաբերության մեջ:
Ամեն ինչ կանենք, որպեսզի մոդերացման գործընթացը կատարենք մաքսիմալ արդյունավետ: Ձեզանից խնդրում ենք, որպեսզի պահեստային պաշարները լինեն համապատասխան մակարդակի և առաքման ցանցում խնդիրներ չստեղծվեն: Նաև գիտենք, որ օբյեկտիվ հաշվարկով երկրում պակասորդ գոյություն չունի: Այդ պատճառով էլ, այս խնդիրները լուծելու համար ձեզանից պետք է ստանամ սոցիալական պատասխանատվության վրա հիմնված կոնկրետ առաջարկներ և խոստումներ: Մենք մեր վրա ենք վերցնում պարտականությունները, այսինքն՝ մենք կկատարենք այն, ինչ մեզ է վերաբերում: Հիմնական խնդիրն այն է, որ այս երկրի քաղաքացիները հիմնական օգտագործման մթերքի պակասորդ չպետք է զգան, պարզապես դրա հիմքը գոյություն չունի», -հայտարարեց Գիորգի Գախարիան: