Մարտի 16-ից Վրաստանի Հանրային պաշտպանի բոլոր տարածաշրջանային, ներառյալ՝ Սամցխե-Ջավախքի մասնաճյուղն անցում են կատարելու արտակարգ իրավիճակային ռեժիմ: Գրասենյակները ժամանակավորապես կփակվեն, անհրաժեշտության դեպքում քաղաքացիները կկարողանան շուրջօրյա ռեժիմով զանգահարել թեժ գծին:
Ըստ Վրաստանի կառավարության որոշման, որն ընդունվել է հանձնարարականներին համապատասխան, Հանրային պաշտպանի գրասենյակի աշխատակիցը շարունակում է իր աշխատանքի մեծ մասը կատարել հեռակա:
«Սա չի վերաբերում Հանրային պաշտպանի և նրա տեղակալի գործունեությանը, ինչպես նաև այն աշխատողներին, որոնց տեղում լինելն անհրաժեշտ է, Հանրային պաշտպանի սահմանադրական մանդատը մշտական իրականացման ենթակա է (ներառյալ` փակ հաստատություններ այցելությունները):
Հանրային պաշտպանի գրասենյակը ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիների ընդունելությունը կենտրոնական և տարածաշրջանային գրասենյակներ: Քաղաքացիները կկարողանան շուրջօրյա դիմումներ և բողոքներ ներկայացնել ինչպես էլեկտրոնային, այնպես էլ թեժ գծի միջոցով: Դուք կարող եք կապվել հանրային պաշտպանի գրասենյակին` info@ombudsman.ge էլ. փոստի միջոցով, ինչպես նաև 14 81 թեժ գծի հեռախոսահամարով», – ասվում է հայտարարության մեջ: