Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի պատիժը հետաձգելու հարցով լսումները։ Նախկին նախագահը գործընթացին կմիանա հեռակա կարգով՝ Vivamed կլինիկայից, հայտնում է interpressnews-ը:
Այսօրվա նիստին ցուցմունք կտան փորձագետները։ Մասնավորապես, դատարանում է ամերիկացի փորձագետ Էրիկ Դեյվիդ Գոլդսմիթը, ով մասնակցել է Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական եզրակացության պատրաստմանը։
Նիսիտին ներկա կլինեն նաև Սաակաշվիլիի ծնողներն ու կողմնակիցները։
Դատավոր Գիորգի Արեւաձեն քննում է Միխեիլ Սաակաշվիլիի պատիժը հետաձգելու փաստաբանների միջնորդությունը։