2022 թվականի փետրվարի 24-ից հետո Վրաստանի քաղաքացիություն է ստացել Ռուսաստանի 3 297 և Ուկրաինայի 78 քաղաքացի։

Վրաստանը բավարարել է ռուսներից ստացված դիմումների գրեթե 40%-ը, իսկ ուկրաինացիներից՝ 37%-ը։

Քաղաքացիների մեծ մասը, որոնք վրացական անձնագիր են ստացել, վերականգնել են կամ ստացել են այն բացառության կարգով:

Մասնավորապես, քաղաքացիության վերականգնման կարգից օգտվել է 1 668 ռուս և 32 ուկրաինացի, իսկ բացառության կարգով քաղաքացիություն է ստացել 1 625 ռուս և 46 ուկրաինացի: