Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, կառավարությունն անցնում է 24-ժամյա աշխատանքայի ռեժիմի: Գախարիայի խոսքով, դա հատկապես վերաբերում է առողջապահության, ներքին գործերի, կրթության, արդարադատության և արտաքին գործերի նախարարություններին: Ինչպես նաև ֆինանսների նախարարության համապատասխան գերատեսչություններին, որոնք գործում են սահմանային հատվածներում:
Ինչպես նշել է Գիորգի Գախարիան, մարտահրավերներն ավելանում են օրեցօր:
«Մենք պարտավոր ենք, համապատասխան կերպով պատրաստ լինել այս մարտահրավերներին դիմակայելու գործում: Առաջին հերթին,
հոգ տանելով միմյանց մասին, տարեցների ու երեխաների: Կառավարության բոլոր գերատեսչություններն անցնում են շուրջօրյա աշխատանքի արտակարգ ռեժիմի»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: