Ախալքալաքի մունիցիպաիտետը 2021 թվականին 70 000 լարի է հատկացրել գյուղական ճանապարհների հարթեցման համար, որոնք ընդհանուր առմամբ կազմում են 110,2 կմ: Աշխատանքներն իրականացնելու է «Օվալի» ՍՊԸ-ն:
Գյուղական ճանապարհները մանրախիճով հարթեցնելու համար հայտարարված մունիցիպալ տենդերը շահել է անհատ ձեռնարկատեր Մկրտիչ Խիթարյանը, որը հետո որակազրկվել է, քանի որ, ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Պետական գնումների ծառայության, նա համապատասխան փաստաթղթեր չի տրամադրել:
Տենդերային փաստաթղթերի համաձայն, տենդերն անցնում է երկրորդ հավակնորդին: Տենդերային փաստաթղթերի համաձայն, դա Թբիլիսիից «Օվալի» ՍՊԸ-ն է: Փաստաթղթերն արդեն ներկայացվել են, և ընթանում է նախապատրաստման գործընթացը: Մունիցիպալիտետն այս աշխատանքի համար հատկացրել է 70 000 լարի: «Օվալի» ՍՊԸ-ն առաջարկել է 65 000 լարի:
Ներկայացնում ենք այն հատվածներն ու գյուղերը, որտեղ իրականացվելու է հարթեցում:
Ախալքալաք-Կարծախ ուղղությամբ
Դիլիսկա գյուղից մինչև Պտենա գյուղ` 4,7 կմ,
Պտենա գյուղից մինչև Չունչխա գյուղ՝ 3 կմ,
Կենտրոնական մայրուղուց մինչև Կիրովական գյուղ՝ 0.5 կմ,
Կենտրոնական մայրուղուց մինչև Չամդուրա գյուղ՝ 1 կմ,
Չամդուրա գյուղից մինչև Մուրջախեթ գյուղ՝ 2 կմ,
Հոկամ գյուղից մինչև Քարսեպ գյուղ՝ 1,8 կմ,
Քարսեպ գյուղից մինչև Ազման գյուղ՝ 1,5 կմ,
Քարսեպ գյուղից մինչև Ափնիա գյուղ՝ 3,5 կմ,
Ափնիա գյուղից մինչև Գոգաշեն գյուղ` 2,5 կմ,
Կենտրոնական մայրուղուց մինչև Դադեշ գյուղ՝ 3,5 կմ,
Մյասնիկյան գյուղից մինչև Էրինջա-Դավնյա-Խավեթ գյուղեր՝ 10 կմ,
Կենտրոնական մայրուղուց մինչև Փոքր Կարծախ գյուղ՝ 2 կմ։
Ընդհանուրը՝ 36 կմ:
Ախալցիխե – Ախալքալաք – Ախալցիխե ուղղությամբ
Կարտիկամ գյուղից մինչև Բուզավետ գյուղ՝ 3,5 կմ,
Կարտիկամ գյուղում՝ 1,5 կմ,
Կարտիկամ գյուղից մինչև Թախչա գյուղ՝ 3 կմ,
Կարտիկամ գյուղից մինչև Աբուլ գյուղ՝ 6 կմ,
Կենտրոնական մայրուղուց դեպի Խոսպիո գյուղ – Մարտունի գյուղ – կենտրոնական մայրուղի՝ 3 կմ,
Կենտրոնական մայրուղուց մինչև Խորենիա գյուղ՝ 3 կմ,
Ջավախեթի փողոցի վերջնամասը` 0.2 կմ։
Ընդհանուրը՝ 20,2 կմ:
Բորժոմի – Բակուրիանի – Ախալքալաք ուղղությամբ
Ագանա գյուղից մինչև Կաջո գյուղ՝ 2 կմ,
Կոկիա գյուղից մինչև Ազավրեթ գյուղ՝ 3 կմ,
Բեժանո գյուղից մինչև մունիցիպալ տարածքի վերջը՝ 1,5 կմ,
Էխտիլա գյուղից մինչև Փոքր Սամսար գյուղ՝ 4 կմ,
Փոքր Սամսար գյուղից մինչև Մեծ Սամսար գյուղ՝ 3 կմ,
Գլխավոր ճանապարհից մինչև Զակ գյուղ՝ 2 կմ,
Զակ գյուղից մինչև Տրկնա գյուղ՝ 2 կմ,
Տրկնա գյուղից մինչև Բալխո գյուղ՝ 3 կմ,
Բալխո գյուղից մինչև Բուղաշեն գյուղ՝ 3 կմ,
Գոման գյուղից մինչև Օլավերդ գյուղ՝ 4 կմ,
Խանդո գյուղից մինչր Վարևան գյուղ՝ 2 կմ,
Վարևան գյուղից մինչև Ալաստան գյուղ` 4 կմ,
Ալաստան գյուղից մինչև Կոկիա գյուղ՝ 2 կմ,
Կենտրոնական մայրուղուց դեպի Թոթխամ-Կորխ գյուղեր` 2,5 կմ,
Մաջադիա գյուղից մինչև Թոթխամ գյուղ՝ 3 կմ,
Կենտրոնական մայրուղուց մինչև Խուլգումո գյուղ՝ 1,5 կմ,
Խուլգումո գյուղից մինչև Կուլիկամ գյուղ՝ 2 կմ,
Կուլիկամ գյուղից մինչև Կարտիկամ գյուղ՝ 1,5 կմ,
Կենտրոնական ճանապարհից մինչև Մոդեգամ գյուղ՝ 2,5 կմ,
Կենտրոնական մայրուղուց մինչև Ղադո-Բուռնաշեթ-Ազավրեթ գյուղեր` 3 կմ,
Կենտրոնական մայրուղուց մինչև Տուրցխ գյուղ՝ 2 կմ,
Գլխավոր ճանապարհից մինչև Լոմատուրցխ գյուղ՝ 0.5 կմ։
Ընդհանուրը՝ 54 կմ: