Հուլիսի 3-ին Բաթումիում դանակահարություն է եղել ազգային հողի վրա: Ախալքալաքի շրջանի Գոման գյուղի բնակիչներից մեկին դանակահարել են: JNEWS-ի ունեցած տեղեկությունների համաձայն դեպքը տեղի է ունեցել ռեստորաններից մեկում: Անչափահաս, դպրոցական Մարտունիկ Ուստյանը վնասվածք է ստացել որովայնի հատվածում, ծանր առողջական վիճակով տեղափոխվել է հիվանդանոց և վիրահատության ենթարկվել: Այս պահին անչափահասի վիճակը կայուն է:
Jnews-ի ունեցած տեղեկությունների համաձայն՝ Բաթումիում ազգությամբ հայերին են մոտեցել մի խումբ մարդիկ, ենթադրաբար, ադրբեջանցիներ, նրանք վանկարկել են՝ «Ղարաբաղը մերն է, թե՞ ձերը»:
Ինչպես հայտնում է Ալիք մեդիա հարթակը, միջադեպին միջամտել է նաև ոստիկան, ով ևս վնասվել ու տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ Ալիք մեդիայի տեղեկությունների՝ Գոմանցի անչափահասին դանակահարելու համար, բերման է ենթարկվել մեկ անձ: