Վրաստանի խորհրդարանը 115 ձայնով, երկրորդ ընթերցմամբ ընդունել է ընտրական համակարգի փոփոխման նպատակով պատրաստված սահմանադրական փոփոխությունները, որին դեմ է քվեարկել երեք պատգամավոր:
Քվեարկությանն այս անգամ ևս չի մասնակցել «Ազգային շարժումը», երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ներկա չի եղել «Եվրոպական Վրաստանը», որը սահմանդրական փոփոխություններին աջակցել էր առաջին ընթերցմամբ:
Սահմանադրական նախագիծը հաշվի առնելով, 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն խառը համակարգով՝ կընտրվի 120 անդամ համամասնական և 30 անդամ՝ մեծամասնական ընտրական համակարգով:
Փոփոխություններով սահմանվում է, որ համամասնական ընտրությունները կանցկացվեն մեկ տոկոս ընտրական պատնեշի պայմաններում:
Օրինագծով սահմանվել է նաև այն, որ մինչև 2024 թվականը, արտահերթ ընտրություններ անցկացնելու դեպքում, կգործարկի ներկայացված սահմանադրական օրինագծով սահմանված ժամանակավոր ընտրական համակարգը: