Ըստ 2014 թ.-ի բնակչության ընհանուր մարդահամարի Վրաստանի բնակչությունը կազմում է` 3 713 804 մարդ: Վրաստանում ապրող հայերի քանակը` 168 100 մարդ:
2002 թվականի մարդահամարի համեմատ Վրաստանի ընդհանուր բնակչությունը նվազել է, ինչպես նաև նվազել է Վրաստանում հայերի թիվը: 2002 թ.-ի տվյալներով Վրաստանում ապրում էր 4 371 535 մարդ, այսօր այդ թիվը նվազել է 15%-ով: 2002 թ.-ի տվյալներով Վրաստանում ապրում էր` 248 929 հայ, որը կազմում էր 5,69% -ը, իսկ այսօր` 168 100 հայ, որը կազմում է 4.5%:
Բնակչության ընհանուր մարդահամարն անցկացվել էր 2014 թ.-ի նոյեմբերի 5-ից 19-ը: Մարդահամարը ներառում էր 82% -ը երկրի ամբողջ տարածքի` 57 հազար քառակուսի մետրը: Մարդահամար չի անցկացվել օկուպացված տարածքներում:
Մարդահամարը իրականացվել է երկրի 79% բնակեցված վայրերում: Ներառում էր 71 ինքնակառավարման միավորներ և 3 765 բնակավայրեր:
Ըստ Սամցխե-Ջավախքի բնակչության Ազգային բյուրոյի վիճակագրության տվյալների, քաղաքապետարանների բնակչությունները բաշխվել են հետևյալ կերպ.
Ախալքալաքի քաղաքապետարանում ապրում է – 45 070 մարդ:
Նինոծմինդայի քաղաքապետարանում ապրում է – 24 491 մարդ:
Ասպինձայի քաղաքապետարանում ապրում է – 10 372 մարդ:
Ադիգենի քաղաքապետարանում ապրում է – 16 462 մարդ:
Բորժոմի քաղաքապետարանում ապրում է – 25 214 մարդ:
Ախալցիխեի քաղաքապետարանում ապրում է – 20 992 մարդ:
Ախալցիխեում – 17 903 մարդ: