Վրաստանի խորհրդարանի մոտ անցկացվող ցույցի ժամանակ ցուցարարների և իրավապահների միջև առճակատում է տեղի ունեցել իրավապահ մարմինների հետ:

Ցուցարարները պատրաստվում էին վրաններ տեղադրել խորհրդարանի շենքի դիմաց, որպեսզի գիշերեն Ռուսթավելիի անվան պողոտայում, ոստիկանությունը դա նրանց թույլ չի տվել: Սա էլ հանդիսացել է ցուցարարների և իրավապահների առճակատման պատճառ:

«Մենք պատրաստվում էինք խաղաղ վրան տեղադրել, բայց ոստիկանները գողերի պես ներս մտան և վերցրեցին վրանները: Մենք խոստանում ենք այդպիսի ամոթալի արարք կատարող ոստիկաններին, որ կվերականգնենք նրանց համազգեստը», – ասել է ցուցարարներից մեկը:

Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց ընդդիմությունը ցույց է անում