Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է, որ չի նախատեսում դպրոցներում և բուհերում այս կիսամյակը հայտարարել որպես ակադեմիական:

Ըստ «Ինտերպրեսնյուս» գործակալության, որոշ դպրոցներում և համալսարաններում ներդրվել է հեռավար ուսուցում, և նրանք դասապրոցեսն անցկացնում են էլեկտրոնային հարթակների օգնությամբ:

Ինչ վերաբերում է դպրոցների այն հատվածին, որտեղ հնարավոր չէր ներդնել հեռավար ուսուցման համակարգ, գործակալությունը ևս մեկ անգամ պարզաբանում է, որ այս կարգի դպրոցների և աշակերտների համար ներդրվել է «Հեռուստադպրոց» նախագիծը: Գերատեսչությունում ասում են, որ այս նախագիծը յուրաքանչյուր աշակերտի հնարավորություն կտա դասերը դիտել բոլոր առարկաներից, անկախ նրանից ունի, թե ոչ նա ինտերնետ:

ԿԳՆ-ից նաև ասում են, որ այս ծրագիրը հասանելի կլինի հատուկ պահանջներ ունեցող աշակերտների համար էլ, քանի որ յուրաքանչյուր դաս կթարգմանվի ժեստերի լեզվով:

«Ընթացիկ կիսամյակը ակադեմիական հայտարարելու հարցը չի քննարկվում», – հայտարարել են գերատեսչությունից: