«Հակաահաբեկչական հատուկ միջոցառումների արդյունքում Թբիլիսիի դպրոցներում պայթուցիկ սարքեր կամ նյութեր չեն հայտնաբերվել»,- հայտնում է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը։
«Այս տարվա ապրիլի 21-ին սոցիալական ցանցերում, մասնավորապես՝ «Telegram» ինտերնետ-հավելվածի հետ կապված Թբիլիսիի ուսումնական հաստատություններում և առևտրի կենտրոններում պայթուցիկ սարքերի հնարավոր տեղադրման, ինչպես նաև հնարավոր ահաբեկչության սպառնալիքների փաստերի մասին տեղեկությունների տարածման հետ կապված՝ ՊԱԾ հակաահաբեկչական ստորաբաժանումները ողջ գիշեր իրականացրել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Հատուկ հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում պայթուցիկ նյութ կամ սարքավորում չի հայտնաբերվել։
Այդ կապակցությամբ ՊԱԾ համապատասխան ստորաբաժանումը շարունակում է օպերատիվ որոնողական աշխատանքները»,- ասված է ՊԱԾ հաղորդագրության մեջ։