Եվրամիությունը Վրաստանը ներառել է այն երկրների ցուցակում, որոնց քաղաքացիները սահմանները բացվելուց հետո կկարողանան մուտք գործել Եվրամիության տարածք: Այս մասին տեղեկությունը տարածում է «Եվրոնյուսը», որը աշխատանքային ցուցակի տարբերակը ձեռք է բերել դիվանագիտական խողովակների միջոցով:

Նրանց հաղորդմամբ, սահմանների բացման օրը դեռ վիճելի է: Ըստ նախնական վարկածի, սահմանների բացումը պետք է սկսվի հուլիսի 1-ից:
Հատկանշական է, որ Եվրամիության ցուցակում Վրաստանի հարևաններից ներառված է միայն Թուրքիան: Սահմանները բացվելու են նաև Ուկրաինայի և Չինաստանի քաղաքացիների համար:

Ըստ «Եվրոնյուսի» ցուցակը առաջացրել է հակասություններ, քանի որ այնտեղ չի հայտնվել Ամերիկայի Միացյալ Նահանգները, որը ամենից շատ է տուժել «Covid-19»-ից: Ցուցակում չեն հայտնվել նաև՝ Ռուսաստանը, Բրազիլիան և Քաթարը:

Սահմանները բացելու վերաբերյալ քննարկումները Բրյուսելում կշարունակվեն նաև վաղը, հունիսի 26-ին: Դիվանագիտական ​​աղբյուրը հայտնել է նաև, որ անդամ պետությունների միջև տարաձայնություն կա չափորոշիչների վերաբերյալ, որոնք օգտագործվելու են սահմանների բացման որոշման ժամանակ:

«Եվրոնյուսի» կողմից տարածած հաղորդագրության մեջ խոսքը վերաբերում է Եվրամիության անդամ երկրներին, դրանք են՝ Վատիկանը, Մոնակոն, Մոնտենեգրոն, Անդորրան, Սերբիան, Բոսնիա և Հերցեգովինան, Ուկրաինան, Ալբանիան, Թուրքիան, Կոսովոն, Հյուսիսային Կորեան, Թուրքմենստանը, Վիետնամը, Չինաստանը, Թայլանդը, Մոնղոլիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Վրաստանը, Բութանը, Լիբանանը, Ինդոնեզիան, Ուզբեկստանը, Հնդկաստանը, Տաջիկստանը, Ղազախստանը, Պալաուն, Նոր Զելանդիան, Ավստրալիան, Դոմինիկան, Բահամյան կղզիները, Սենտ-Լուսիան, Ուրուգվայը, Կոստա Ռիկան, Յամայկան, Կուբան, Գայանան, Պարագվայը, Վենեսուելան, Նիկարագուան, Կոստա Ռիկան, Կանադան, Անգոլան, Թունիսը, Նամիբիան, Ուգանդան, Մոզամբիկը, Մավրիկիան, Զամբիան, Ռուանդան, Եթովպիան, Մարոկոն, Ալժիրը և Եգիպտոսը: