Թբիլիսիի շտապօգնության աշխատակիցները հավաքվել են Արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնի վարչական շենքի մոտ՝ պահանջելով 100 տոկոսով բարձրացնել իրենց աշխատավարձերը։ Այս մասին հայտնում է Առաջին ալիքը։
Ըստ ցուցարարների՝ այսօր ժամը 16:00-ին նախաձեռնող խմբի ներկայացուցիչները՝ արհմիության նախագահ Իրակլի Պետրիշվիլիի հետ միասին կհանդիպեն նախարարության ներկայացուցիչների հետ:
Ակցիայի մասնակիցները նախատեսում են երթով շարժվել նաև Արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնի վարչական շենքից դեպի Առողջապահության նախարարություն։