Ախալքալաքի հանրային առողջապահության կենտրոնը (ՀԱԿ) իրականացնում է անվճար հետազոտություն՝ տուբերկուլյոզի, ՁԻԱՀ-ի և հեպատիտ C- ի հայտնաբերման համար: Մարդիկ, ում օրգանիզմում կհայտնաբերվեն այդ հիվանդությունները, կստանան անվճար բուժում:

Ախալքալաքի առողջապահության կենտրոնն անվճար հետազոտում է 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիներին: Գաղտնիությունն ապահովված է: Ցանկացողները կարող են դիմել Հանրային առողջապահության կենտրոն: Ստուգումն իրականացվում է թեստերի միջոցով: Սակայն թեստերի քանակը սահմանափակ է, առողջապահական կենտրոնը կարող է ստուգել միայն 1700 մարդու, քանի որ ունի այդքան թեստ:

Ըստ ՀԱԿ-ի, նրանք ստուգել են քաղաքի որոշ մանկապարտեզների աշխատողներին, ինչպես նաև ստուգումներ են անցկացնում դպրոցներում: Ցանկացողները կարող են ստուգվել հանրային առողջապահության կենտրոնում: