Մոտ օրերս Վրաստանում կսկսվի չորրորդ՝ չինական Sinovac դեղամիջոցով պատվաստումները: Չինաստանը Վրաստանին նվիրել է այս պատվաստանյութի 100 000 դեղաչափ, և ավելի քան 100 միլիոն մարդ Չինաստանում և այլուր արդեն պատվաստվել է տվյալ պատվաստանյութով: Նոր դեղամիջոցի հատկությունների ու կողմնակի ազդեցությունների մասին Jnews-ը զրուցել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ինֆեկցիոն հիվանդությունների բաժանմունքի վարիչ Խաթունա Զախաշվիլիի հետ:
-Շուտով Վրաստանում կսկսվի Sinovac-ով պատվաստումը, որո՞նք են դրա առանձնահատկություններն ու կողմնակի ազդեցությունները:
Sinovac-ը COVID-19-ի դեմ չակտիվացված պատվաստանյութ է: Այն նվազեցնում է կորոնավիրուսով ընդհանուր հիվանդացության, հոսպիտալացման և այս սարսափելի հիվանդությունից մահացության դեպքերի մակարդակը: Պատվաստանյութի արտադրության տեխնոլոգիան վաղուց հայտնի է, դա նույն տեխնոլոգիան է, ինչը հայտնի այլ պատվաստանյութերի դեպքում, օրինակ՝ ինչպիսին գրիպի պատվաստանյութն է: Նույն տեխնոլոգիան օգտագործվում է Sinopharm-ի արտադրության ընթացքում: Արտադրության տեխնոլոգիայի հիման վրա այս պատվաստանյութը շատ արդյունավետ է, և տվյալ պատվաստանյութի կողմնակի ազդեցությունները քիչ են, քան գոյություն ունեցող այլ պատվաստանյութերի դեպքում:
– Իսկ որքա՞ն է պատվաստանյութի արդյունավետության կամ պաշտպանության տոկոսային արտահայտումը:
Տարբեր ուսումնասիրությունների համաձայն, արդյունավետության տոկոսը տարբեր է` 76%-ից ընդհուպ 85%-ը: Ստացվում է, որ սա բավականին արդյունավետ պատվաստանյութ է:
– Իսկ ինչ եք կարծում, ինչպե՞ս կարելի է բացատրել Sinopharm պատվաստանյութով պատվատվելու բնակչության ակտիվությունը: Ի վերջո, նույնիսկ Ախալքալաքում պատվաստումների բոլոր տեղերը ամրագրված են, թեպետ ոչ թե տեղացիների, այլ ուրիշ շրջանների կամ մայրաքաղաքի բնակիչների կողմից:
Գալիս են այն պատճառով, քանզի տեղացիները, ըստ ամենայնի, այդքան ինտենսիվ չեն գրանցվում: Ես կոչ եմ անում Ջավախքի բոլոր բնակիչներին, շատ կարևոր է, որ նրանք ժամանակին ստանան պատվաստանյութը, քանի որ դա երկրի տնտեսության բացման միակ հնարավորությունն է, և մենք կարող ենք ազատ տեղաշարժվել ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Որպեսզի մեր երեխաները ժամանակին համընթաց կրթություն ստանան, որպեսզի բոլորը կարողանան աշխատել իրենց աշխատավայրերում կամ այնտեղ, որտեղ մենք ենք ընտրում մեր աշխատանքի վայրը: Եվ նաև ազատ զբոսաշրջության և ճանապարհորդելու համար, փրկելու մեր սիրելիների կյանքը, միմյանց կյանքը:
– Ինչպե՞ս կգնահատեք ընդհանուր երկրում պատվաստման ակտիվությունը:
Կարծում եմ, որ բնակչության մի ստվար զանգված ցանկանում է ժամանակին պատվաստանյութն ընդունել և ինքնավստահություն հայտնի իր իսկ նկատմամբ, որ եթե նույնիսկ ապագայում հիվանդանա, այս հիվանդությունը չի լինի կյանքի համար վտանգ ներկայացնող:
– Sinopharm-ի առաջին դեղաչափի գրանցումը դադարեցվել է, որքա՞ն ժամանակով և ինչո՞ւ:
Այո, ժամանակավորապես դադարեցվել է, բայց շուտով կբացվի Sinovac-ի գրանցումը: Ինչպես արդեն նշեցի Sinopharm և Sinovac պատվաստանյութերը նույնանման են իրենց արդյունավետության և անվտանգության տեսանկյունից: Այնպես որ, մենք ակնկալում ենք, որ Sinovac-ով պատվաստվելու համար էլ ակտիվորեն կգրանցվեն: