Վրաստանի կենսաթոշակային գործակալությունը կատարել է կենսաթոշակային խնայողությունների առաջին ներդրումը՝ 560 միլիոն լարի (ավելի քան 200 միլիոն դոլար) գումարի չափով, ներդրումներ կատարելով Վրաստանի բարձր վարկանիշ ունեցող կոմերցիոն բանկերի ավանդային հավաստագրերում: Այս մասին հայտնում է Կենսաթոշակային գործակալության կայքը:
Վրաստանում այսօրվա դրությամբ կենսաթոշակային սխեման իր մեջ ներառում է ավելի քան 976,1 հազար մարդ և ավելի քան 62,1 հազար ընկերություն, իսկ ընդհանուր կենսաթոշակային վճարները գերազանցել են 565,4 միլիոն լարին (ավելի քան 203 միլիոն դոլար):
Պետությունն այդ գումարը կներդնի տարբեր նախագծերում՝ Ազգային բանկի վերահսկողությամբ: Գործընթացն իրականացնում է Կենսաթոշակային գործակալության ենթակայության տակ գտնվող Ներդրումային ծառայությունը:
Գործակալության տվյալներով՝ գումարը ներդրվել է բարձր տոկոսադրույքով, իսկ 9%-ի փոխարեն տարեկան դրույքաչափը կազմում է 14.9%: Ներդրումային ժամանակահատվածը 5 տարի է: Այս ժամանակահատվածի ավարտից հետո տվյալ ներդրումը գրեթե կկրկնապատկվի, ինչը զգալի օգուտ կբերի կենսաթոշակային սխեմայի բոլոր մասնակիցներին:
Վրաստանի ազգային բանկի նախագահ Կոբա Գվետետաձեն նույնպես շահավետ է համարում կենսաթոշակային խնայողությունների ներդրումը կոմերցիոն բանկերի ավանդային հավաստագրերում:
«Կարծում եմ, որ ձեռնարկված բոլոր գործողությունները գործող օրենսդրության շրջանակներում են, և տոկոսադրույքը բավականին լավն է և լավը կլինի ապագայում այս բարեփոխման հաջող իրականացման համար էլ», – ասել է Գվենետաձեն «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում:
Կենսաթոշակային բարեփոխում
2019 թվականի հունվարի 1-ից Վրաստանում գործում է կուտակային կենսաթոշակային համակարգը: Ըստ մշակված սխեմայի, տարեկան 24 հազար լարիից պակաս անվանական եկամուտ (մոտ 8,6 հազար դոլար), աշխատավարձի գումարի 6%-ը փոխանցվում է քաղաքացու կենսաթոշակային հաշվին. Նա վճարում է 2%՝ ինքն իրեն, 2%-ը` իր գործատուն և 2%-ը` պետությունը: 24 հազարից 60 հազար լարի տարեկան (ավելի քան 21.5 հազար դոլար) տարեկան աշխատավարձի դեպքում պետությունը կփոխանցի ընդամենը 1%:
Կուտակված գումարները՝ տոկոսների հետ միասին (տարեկան միջին հաշվով 7%), կվերադարձվեն կենսաթոշակառուներին: Ներկայումս թոշակառուների հաշվին արդեն իսկ մուտքագրվել է մոտ 17,3 միլիոն լարի (ավելի քան վեց միլիոն դոլար):
Կենսաթոշակային նոր համակարգը մասամբ պարտադիր է: Այն գործում է միայն այն անձանց համար, ում 40 տարեկանը դեռ չի լրացել, մնացածները իրավունք ունեն հրաժարվել ամսական փոխանցումներից: 2019 թվականի հունիսի վերջին, կուտակային կենսաթոշակային համակարգից դուրս եկողների թիվը կազմել է գրանցվածների ընդհանուր թվի շուրջ 10%-ը:
Կենսաթոշակային հիմնադրամում ասում են, որ բարեփոխումն ունի երկու նպատակ՝ կենսաթոշակային տարիքի քաղաքացիների ֆինանսական ապահովվածության բարելավումը, ինչպես նաև տեղական կապիտալի շուկայի զարգացումը:
Նյութը՝ «Новости Грузия»-ից