Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում բանավոր և ֆիզիկական բախում է տեղի ունեցել:

Հանդիպմանը «Ժողովրդի ուժը» կուսակցության անդամ Վիկտոր Ջափարիձեն ֆիզիկական ուժ է կիրառել անկախ պատգամավոր Տարիել Նակաիձեի նկատմամբ։ Վիկտոր Ջափարիձեն խորհրդարանի սեղանին դրված խոսափողով հարվածել է Նակաիձեի մեջքին։ Պատգամավորների միջև նաև անպարկեշտ բառապաշարով լեզվակռիվ է եղել։

Ծեծկռտուքին խառնվել է նաև մեծամասնության անդամ Լևան Մգալոբլիշվիլին։

Այս պահին խորհրդարանում քննարկվում է «Պաշտպանության օրենսգրքի» նախագիծը, թեև հայտնի չէ, թե ինչ պատճառով է տեղի ունեցել ծեծկռտուքը։ Վեճը, իբր, առաջացել է «Ժողովրդի ուժը» կուսակցության նախաձեռնած օրինագծից: