Այս տարի ևս Աբուլի ամրոցի տարածքում կշարունակվեն գիտահետազոտական աշխատանքները, իսկ մյուս տարվանից կսկվեն վերանորոգման և կոնսերվացման աշխատանքները:
2019 թվականի սեպտեմբերին Մշակութային հուշարձանների պահպանության և ուսումնասիրման կենտրոնի ներկայացուցիչները՝ Գոդերձի Նարիմանիշվիլիի գլխավորությամբ և Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության գործակալության աջակցությամբ՝ հնագիտական հետազոտություններ սկսեցին Աբուլի ամրոցում։
Պեղումների հիմնական նպատակը փաստաթղթեր կազմելն էր, որպեսզի այդ հուշարձանը ներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում՝ ավելի պաշտպանված լինելու նպատակով։
Հնագիտական պեղումներն իրականացվել են փոքր մասշտաբով` 2-3 մետր երկարությամբ, 1-1,5 մետր լայնությամբ:
Ինչպես Jnews-ի հետ զրույցում Բեքա Բարամիձեն ասաց, որ այս տարի նույնպես Աբուլի ամրոցի տարածքում կիրականացվի գիտահետազոտության գործընթաց և մյուս տարվանից արդեն նախատեսում են կոնսերվացիա-ռեստավրացիա։
Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության գործակալության հասարակության հետ կապերի ղեկավար Բեքա Բարամիձեն նշեց.
«Որպեսզի հուշարձանը ներկայացնենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ապա պետք է ամբողջական կառավարման մեխանիզմ, խոսքը հետազոտության, կոնսերվացիայի, վերանորոգման մասին է, միևնույն ժամանակ պետք է մշակված լինի նաև կառավարման ծրագիրը և այլն։ Այս ծրագիրը երկարաժամկետ որոշում է, որը մոտավորապես 5-6 տարի կտևի»:
Պետք է պատրաստեն առաջադրման քարտ, որը նախատեսում է այս հուշարձանի կառավարումն ըստ պահպանման մեթոդաբանության: Այն նախատեսում է նաև հնեաբանական որոնումներ և հետազոտություններ, այդ թվում՝ կոնսերվացման աշխատանքներ, բերդի կառուցվածքի վերականգնման և տվյալ մշակութային ժառանգության տարածքի կառավարման մեխանիզմների մշակում։
Աբուլ և Շահոր ամրոցները կներկայացվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ին
Թե ե՞րբ կներառվի հուշարձանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում դեռ վաղ է խոսել այս մասին: Սա ուղղակի պետության մտադրությունն է: Ելնելով Աբուլի պատմամշակույթային արժեքներից հուշարձանն արժանի է, և պետությունը գտնում է, որ այն պետք է առաջադրվի աշխարհի մշակութային ժառանգության ցանկում, որի համար էլ պետությունն աշխարհի ժառանգության կենտրոնի առջև կունենա մի շարք պարտավորություններ։
Գայանե Ակոջյան