Ախալքալաքի մունիցիպալիտետն այս տարվա օգոստոսին կստանա 200 նոր աղբարկղ: Մունիցիպալիտետը նաև ձեռք կբերի երկու աղբատար մեքենա: Ախալքալաքի սպասարկման կենտրոնն ավելի ուշ կորոշի այն վայրերը, որտեղ կտեղադրվեն նոր աղբարկղերը:
Այս տարվա փետրվարի սկզբին Պետական գնումների գործակալությունը, տարբեր մունիցիպալիտետերի համար աղբարկղեր գնելու նպատակով, հայտարարել էր տենդեր: Աղբամանների գնման տենդերը շահել էր ՍՊԸ «Յունիպակ» -ը: Ախալքալաքի մունիցիպալիտետը կստանա 200 աղբարկղ: Աղբարկղերը պլաստմասսայից են, 1100 խորանարդ մետր ծավալով:
Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանի խոսքով, բավականին շատ գյուղեր կան, որտեղ տեղադրված է ընդամենը 1-2 աղբարկղ, և նրանք այդ գյուղերից աղբահանության վճար չեն գանձում: Աղբարկղերը ստանալուց հետո այս գյուղերում դրանց քանակը կավելացնեն, որպեսզի ամբողջ գյուղն աղբարկղերով ապահովվի: Դրանից հետո կսկսեն այս գյուղերից հավաքել վարձավճար:
Ըստ Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանի, իրենք մոտավորապես որոշել են տեղերը, որտեղ են նոր աղբարկղերը տեղադրելու, սակայն ճշգրիտ տեղերը կորոշեն ավելի ուշ:
«Մենք չենք կարող դրանք շատ վայրերում տեղադրել, որովհետև հետո ստիպված ենք լինելու դրանք աղբահանել, իսկ մենք դեռ ունենք երկու աղբատար մեքենա, երրորդը դեռ չի վերանորոգվել: Դե այս 2 մեքենաներն արդեն իսկ ծանր գրաֆիկով են սպասարկում շրջանում արդեն տեղադրված 300 աղբարկղերը », – ասաց Արմեն Բիչախչյանը:
Նշենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետը ձեռք կբերի ևս երկու աղբատար մեքենա, մեկը կգնի Ճապոնիայի դեսպանության դրամաշնորհով, մյուսը` տեղական բյուջեից: Այս տրանսպորտային միջոցների և դրամաշնորհով գնված աղբատար մեքենայի համար երեք մեծ կոնտեյներների տենդերն արդեն հայտարարված է:
Սպասարկման կենտրոնն աղբահանության վճար հավաքում է շուրջ 15 գյուղերից:
Իրավաբանական անձանց համար քաղաքում և գյուղերում աղբահանությունն ամսական 1 խորանարդ մետրի դիմաց արժե 25 լարի, իսկ ֆիզիկական անձանց համար, մեկ անձի համար` 40 թեթրի: