Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում ընդունել է անվանի դաշնակահար Էլիսո Բոլքվաձեի «Քնար» բարեգործական հիմնադրամի երիտասարդ անվանի դափնեկիրներին: Համերգի ժամանակ հնչել է վրացի կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Համերգին ելույթ են ունեցել երիտասարդ դաշնակահարներ՝ Լիզի Մեգրելիշվիլին, Անահիտ Ստելմաշովան, Բարբարա Չխաիձեն, Էկա Նիկոլաձեն, Իլիա Լոմթաթիձեն և Բարբարա Թաթարաձեն:
Վրաստանի նախագահը երիտասարդ դաշնակահարներին նվիրել է Ֆրանկֆուրտի գրքի ցուցահանդեսի համար թողարկված երաժշտական ստեղծագործությունների հավաքածուն, մաղթել նրանց նորանոր հաջողություններ և նշելով, որ Օրբելիանիի պալատում «Քնար» համերգը առաջինն էր, միաժամանակ հավելելով, որ դասական երաժշտության երեկոներն ու համերգները կշարունակվեն ապագայում էլ և կդառնան ավանդույթ:
«Ես շատ ուրախ եմ, որ այս համերգը տեղի ունեցավ Օրբելիանիի պալատում, քանի որ այն հարիր է այս պալատին և ընտանիքին, որն ապրում էր այս պալատում: Ես հուսով եմ, որ դուք կհասնեք մեծ հաջողությունների, և վրաց կոմպոզիտորների ստեղծագործությունները կհնչեն արտերկրում և այնտեղ կդառնան հանրաճանաչ», – ասել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Նախագահ Զուրաբիշվիլին նաև շնորհակալություն է հայտնել Բոլքվաձեի հիմնադրամին: Դաշնակահար Էլիսո Բոլքվաձեն «Քնար» բարեգործական հիմնադրամը հիմնել է մի քանի տարի առաջ՝ Վրաստանի երիտասարդ դաշնակահարներին բացահայտելու և աջակցելու համար: