Jnews.ge-ը զրուցել է Ռոնդելի հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ՝ Վալերի Ճեճելաշվիլիի հետ, Վրաստանի քաղաքական գործընկերների, տնտեսական կախվածության, ապրանքաշրջանառության և այլ թվերի մասին:
Վրաստանի հինգ երկրների՝ առևտրական գործընկերների թվում են Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը, ի՞նչով է դա բացատրվում:
– Դա պայմանավորված է օբյեկտիվ օրինաչափության հետ, քանի որ երկիրը չի ընտրում իր հարևաններին, չի ընտրում իր գործընկերներին: Եթե խոսենք զարգացման միտումների մասին, օրինակ՝ առևտրային հարաբերությունների մասին, ապա մեր հիմնական գործընկերն այսօր՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, Եվրամիությունն է՝ առևտրի և ներմուծման առումով:
Խոսելով արտահանման մասին, մենք դեռ կարող ենք շատ բան անել այս առումով: Թուրքիան մեր առաջին առևտրական գործընկերն է: 2008-ից հետո Ռուսաստանի կողմից հայտարարվեց տնտեսական էմբարգոյի մասին, ես պետք է ասեմ՝ բացարձակապես անհիմն: Այժմ այդ կապերը վերականգնվել են, և Ռուսաստանը երկրորդ տեղում է: Ադրբեջանը և Չինաստանը կիսում են 3-4-րդ տեղերը: Հաջորդը գալիս են՝ Ուկրաինան, Հայաստանը, ԱՄՆ-ն և հաջորդում են ըստ ցուցակի…
Թուրքիան մեծ շուկա է, ինչպես Ռուսաստանը, բայց Վրաստանը շատ բարդ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ: Իրականում մենք սառը պատերազմի մեջ ենք: Ռուսաստանը օկուպացրել է մեր հողերի 20%-ը, մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք:
Ինչ վերաբերում է Թուրքիային և Ադրբեջանին: Թուրքիան մեր անկախության հենց սկզբից, երբ Ռուսաստանը արգելափակեց մեզ համար տարանցիկ բոլոր հնարավորությունները, հակառակը՝ բացեց այդ հնարավորությունները: Եվ նա մեզ տվեց առանց տոկոսադրույքների արտոնյալ վարկ, բացեց նրա սահմանները, և դա շատ կարևոր էր Վրաստանի ժողովրդի համար, քանի որ մարդիկ կարողացան այնտեղ գումար վաստակել, աջակցել իրենց ընտանիքներին և այլն: Բացի այդ, Թուրքիան միշտ եղել է շատ լուրջ ներդրող, որը Վրաստանի տնտեսության մեջ ներդրել է հարյուրավոր միլիոնավոր դոլարներ և շարունակում է մնալ ամենալուրջ ներդրողներից մեկը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ համագործակցությանը, շատ ենթակառուցվածքային նախագծերը կապված են Ադրբեջանի հետ: Բացի այդ, փաստորեն, Ադրբեջանը հանդիսանում է Վրաստանի էներգետիկ անկախության երաշխիքը, որը մեզ գազ է մատակարարում ամբողջապես, աջակցում էլեկտրաէներգիայի մատակարարման պակասի դեպքում, ի դեպ, ինչպես և Հայաստանը:
Եվ նավթամթերքների և նավթի մեծ մասը մատակարարվում են շուկա: Բացի այդ, Ադրբեջանը շատ լուրջ ներդրող է Վրաստանի տնտեսության մեջ, բայց ավելի քան 700 միլիոն դոլար է ներդրվել Վրաստանում ԲԹԿ նախագծի համար: Առյուծի բաժինը, որը բաժին է ընկել Ախալքալաքին:
Որքա՞ն տնտեսական կախվածությունը կարող է մղել դեպի քաղաքականը:
– Թուրքիայից տնտեսական կախվածություն չկա, ինչպես նաև Ռուսաստանից, չնայած այն հանգամանքին, որ այս երկրները մեր առաջին և երկրորդ գործընկերներն են, ինչու՞, քանի որ, օրինակ, մենք շատ մեծ ներմուծում և արտահանում ունենք Թուրքիայի և Ռուսաստանի հետ, բայց մենք չունենք կրիտիկական կախվածություն, օրինակ՝ Թուրքիայից ներմուծման դիրքերից: Այս դեպքում ավելին կարելի է ասել Ռուսաստանից կրիտիկական կախվածության մասին, որտեղից մենք ներմուծում ենք, օրինակ, ցորենը, որը ռազմավարական մթերք է: Մենք ներմուծում ենք դրա մեծ մասը, բայց այս դեպքում էլ մենք չունենք ոչ մի կրիտիկական կախվածություն, քանի որ ամբողջ ապրանքը, որը մենք ներմուծում ենք՝ ցորենն է կամ արևածաղկի ձեթը: Ներմուծողական մի ամբողջ շարք, որը մենք ստանում ենք Թուրքիայից կամ Ռուսաստանից, դրանք շատ հեշտությամբ փոխարինվում են միջազգային շուկայում: Օրինակ, եթե Ռուսաստանը վաղը հրաժարվի ցորեն արտահանել, մենք դա շատ հեշտությամբ կարող ենք փոխհատուցել Ուկրաինայից:
Մենք ունենք երկկողմանի հարաբերություններ Ադրբեջանի հետ: Այս աշխարհում բոլորովին անկախ պետություններ գոյություն չունեն: Բոլոր պետությունները կախված են միմյանցից, նույնիսկ ԱՄՆ-ն, որն աշխարհում ամենամեծ տնտեսությունն է և արտադրում է համաշխարհային ՀՆԱ-ի 25 տոկոսը, և դրանք կախված են արտաքին շուկաներից, չխոսելով փոքր երկրների մասին: Իհարկե, մենք կախված ենք Ադրբեջանից, բայց միևնույն ժամանակ մենք հնարավորություն ունենք Ռուսաստանից գազ ներկրել, դա պարզապես գնային առումով մրցակցային չէ, իսկ Ադրբեջանից մենք առաջին հերթին ավելի լավ պայմաններ ունենք, և երկրորդ՝ մենք մի քանի անգամ այրվել ենք Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների վրա: Ռուսաստանը, ընդհանուր առմամբ, շատ եկամտաբեր շուկա է, բայց շատ ոչ կայուն, որը ենթակա է քաղաքական որոշումներին և, այսպես ասած, Ռուսաստանի հետ հարաբերություններում երաշխիք ոչ ոք չի կարող ունենալ, դա ապացուցվել է մի քանի տասնամյակի ընթացքում մեր հարաբերություններով, և ոչ միայն մեր, այլև Ուկրաինայի և Բելառուսի, որոնք նրա գործընկերներն են, մշտական բախումներ նավթի և գազի նկատմամբ: Եթե տեղափոխել հարաբերությունների մոդելը վրաց-ադրբեջանականի, ապա անմիջապես հայտնվում է տարբերություն, քանի որ Ռուսաստանը, բացի Բելառուսից, շատ այլ հնարավորություններ ունի իր ապրանքը արտահանելու արտաքին շուկաներ՝ և Ուկրաինայի տարածքով, և շրջանցելով այդ խողովակաշարերը, որոնք կառուցվում են հարավային, հյուսիսային և այլն: Ադրբեջանն ու Վրաստանը կապված են, ներառյալ ենթակառուցվածքային և էներգետիկ նախագծերով: Սա երկկողմանի կախվածություն է, որը կայուն հիմք է ստեղծում հարաբերությունների համար: SOCAR-ը շատ լավ է աշխատում Վրաստանում, հանդիսանում է խոշոր ներդրողներից մեկը: Գազիֆիկացվում են գյուղերը, որոնք նույնիսկ ԽՍՀՄ տարիներին չեն գազիֆիկացվել: Եվ ինչու է դա անում SOCAR-ը, որովհետև իր համար ստեղծում է շուկայի արտահանման բազան, գազիֆիկացնում է, այնուհետև այնտեղ վաճառում է իր սեփական գազը ՝ համաձայնեցնելով Վրաստանի հետ: Փաստորեն, Վրաստանը գազ չի գնում, իսկ SOCAR-ն այս գազի ներմուծող առաքողն է: Իր գործունեության արդյունքում SOCAR-ը, մի կողմից ներդրող է, մյուս կողմից՝ գազ է մատակարարում Վրաստանի բնակչությանը, իսկ երրորդը՝ հարկ է վճարում Վրաստանի բյուջե: Հետևաբար, այս սխեման մտահոգության համար նախադրյալներ չի ստեղծում:
Արդյո՞ք Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրն ակնկալում է, որ ապագայում ԵՄ-ն «ստվերի տակ կառնի» առանձին երկրները և կլինի Վրաստանի հիմնական տնտեսական գործընկերը:
– Այն բանից հետո, երբ մենք ստորագրեցինք DCFTA (Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր Եվրամիության հետ), բնականաբար, բացվեցին առևտրի շատ ավելի լայն հնարավորություններ: Այդ իսկ պատճառով Եվրամիությունը դարձել է առաջին առևտրային գործընկերը և ոչ միայն գործընկեր: Շատ հետաքրքիր տեղաշարժեր են կատարվում մի շարք ոլորտներում: Վերջերս ես շատ կարևոր վիճակագրություն տեսա՝ արտերկրում աշխատող մեր քաղաքացիների փոխանցումների մասին: Մի քանի տարի առաջ Վրաստանում կատարված բոլոր այդ փոխանցումների «առյուծի բաժինը» գալիս էր Ռուսաստանից, իսկ հիմա տեսեք, թե ինչ պատկեր է ստացվում: Այժմ Ռուսաստանից այդ փոխանցումները անընդհատ նվազում են, և այդ փոխանցումներն անընդհատ աճում են ԵՄ երկրներից, օրինակ՝ այս տարվա հունվարի թվերով` 126 միլիոնից, որոնք Վրաստանից արտասահման են փոխանցվել, Ռուսաստանը մնում է առաջին տեղում 26 միլիոն՝ 5 տոկոս անկմամբ, 20 միլիոն՝ Իտալիայից և 16 միլիոն՝ Հունաստանից: Պարզվում է, որ Ռուսաստանից շատ՝ միայն Եվրամիության 2 երկրներից 10 միլիոն դոլարով ավելի է փոխանցվել: Ինչով է դա բացատրվում՝ նրանով, որ Ռուսաստանում ճգնաժամ է, ռուբլին կայուն չէ, մարդիկ այնտեղ չեն կարող այդքան վաստակել, նրանք չեն կարող փոխարկել դոլար և ուղարկել: Այս տեսակետից, Եվրամիությունը արտահանման, ներմուծման, արտաքին առևտրի համար դարձել է առաջատարը Վրաստանին այդպիսի փոխանցումների միջոցով աջակցման առումով, Եվրամիությունը մեր առաջին առևտրային գործընկերն է: Այս կառույցում միակը, մենք արտադրանք ենք արտահանում դեպի Եվրամիություն մոտ 100 միլիոն դոլարով քիչ, քան Եվրասիական համագործակցությունն է, բայց տեմպերը հուշում են, որ երբ մենք օգտվում ենք ԵՄ-ի օգնության բոլոր ծրագրերից, իսկ նա պարզապես չի բացել իր շուկաները մեզ համար ստեղծեցին ևս շատ հետաքրքիր ֆինանսական մեխանիզմներ՝ մեր արտահանումը եվրոպական շուկա խթանելու համար: Առաջին հերթին, եվրոպական շուկան շատ պահանջկոտ է, կան շատ բարձր չափանիշներ, շատ ավելի բարձր, քան եվրասիական համայնքի երկրներում, ուստի, բնականաբար, մեր արտադրանքն ավելի համահունչ է այն չափանիշներին, որոնք գործում են այստեղ, քան ԵՄ-ում, և մենք պետք է լրջորեն աշխատենք դրա վրա: Հիմա ճիշտ է Մեծ Բրիտանիան լքել է Եվրամիությունը, բայց դեռ եվրոպական շուկան դա 400-420 միլիոն մարդ է, այն շատ ավելին է, քան եվրասիական շուկան: Եթե ավելացնեք Բրիտանիան, ուրեմն դա մոտ 500 միլիոն մարդ է, իսկ Եվրասիայում` մոտ 200 միլիոն մարդ, բայց այստեղ հարկ է հաշվի առնել ոչ միայն մարդկանց թիվը, այլև գնողունակությունը: Համեմատաբար ասած, եթե տարեկան 500 մլն մարդ կարող է գնել 5 զույգ կոշիկ, ապա այստեղ 200 միլիոն մարդ՝ յուրաքանչյուրը մեկ զույգ կոշիկ է գնում, այսինքն՝ 500-ը և 200-ը ոչ միայն երկուսուկես անգամ, այլև 15 անգամ շատ են: Հետևաբար այստեղ շատ ավելի մեծ հեռանկարներ կան, ավելի կայունություն, մենք անակնկալներ չենք ակնկալում, հետևաբար ես կարծում եմ, որ աստիճանաբար կավելանա Եվրամիության դիրքերը Վրաստանի հետ առևտրում:
Քրիստինե Մարաբյան