Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ այսօր Վրաստանի շրջաններում սպասվում է անձրև, ձյուն և ուժգին քամի:
«Փետրվարի 25-ին Վրաստանում (հիմնականում Արևմտյան Վրաստանում և Արևելյան Վրաստանի արևմտյան շրջաններում) սպասվում է անձրև, լեռներում և բարձրալեռ շրջաններում ձյուն, առանձին վայրերում մառախուղ:
Ժամանակ առ ժամանակ քամին կփչի արևմտյան ուղղությամբ: Սպասվող տեղումները հնարավոր է արևելյան Վրաստանում դառնան գետերի վարարման, իսկ բարձրալեռ շրջաններում՝ ձնահյուսի փլման և սողանքի պատճառ»,- հայտնում է Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը: