«Դիմակ կրելու կանոնները կրկնակի խախտելու դեպքում տուգանքի չափը կրկնակի կավելանա», – այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:
Նրա խոսքով, սահմանափակումների թուլացման հետ մեկտեղ, մենք պետք է հոգ տանենք նաեւ կանոնների խստացման մասին:
«Այսօր մենք որոշում կկայացնենք համապատասխան պատժամիջոցների կրկնապատկման նպատակահարմարության մասին, Օրինակ՝ դիմակ կրելու կանոնների խախտման կրկնության դեպքում։ Դա շատ կարեւոր է: Մենք բոլորս պետք է հասկանանք, որ ժամանակակից աշխարհում ոչ ոք չի կարող ավելի արդյունավետ բան մտածել համաճարակի դեմ, քան դիմակը, հեռավորությունը, փորձարկումը, ապա արդեն պատվաստումը: Հետեւաբար, մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի արդյունավետ հետեւենք այդ կանոններին: Դա բխում է մեր տնտեսության եւ առօրյա կյանքի պաշտպանության շահերից», — հայտարարել է վարչապետը: