Նոյեմբերի 20 -ին՝ ժամը 20։00 -ի սահմաններում, Ախալքալաքից դեպի Կարծախ տանող ճանապարհին տեղի է ունեցել դժբախտ պատահար։ Փոխանցում է ռադիո Nor-ը։

Բեռնատար ավտոմեքենան ձյան և մերկասառույցի պատճառով հայտնվել է հանդիպակած գոտում եւ փակել ճանապարհը։ Ականատեսների խոսքով՝ մեքենան երթևեկելի գոտի բերելու ընթացքում վարորդը հանակարծամահ է եղել։

Ոստիկանության աշխատակցի խոսքով՝ այս պահին ճանապարհը փակ է քանի որ սպասում են փորձագետներին։

Դեպքի վայրում աշխատում են Վրաստանի ՆԳՆ ճանապարհային ոստիկանության ինչպես նաև շտապ օգնության աշխատակիցները։