Ռուսական ավիաընկերությունների՝ Ռուսաստանից Վրաստան քաղաքացիների ավիափոխադրումներ իրականացնելու արգելքը ժամանակավոր բնույթ է կրում, և Մոսկվան բազմիցս արտահայտել է դրա չեղարկման պայմանները։ Այսպես է ԱԳՆ-ն պատասխանել 2021 թվականին Գերատեսչության աշխատանքի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի շրջանակներում ԱԳՆ-ի ստացած հարցին։
«Դրանք [պայմանները] քաջ հայտնի են վրացական կողմին։ Խոսքը Վրաստանում իրավիճակի կայունացման, ռուսաֆոբ արշավի դադարեցման և մեր քաղաքացիների անվտանգությանը սպառնացող վտանգների վերացման մասին է։ Չենք կարող անտեսել նաեւ սանիտարահամաճարակային իրավիճակը»։
ՌԴ ԱԳՆ-ն կրկին անգամ հայտարարել է, որ Մոսկվան ստիպված է եղել սահմանափակումների դիմել՝ «արձագանք տալով վրացի արմատականների հայտնի սադրանքին»։ Դրա հետ մեկտեղ, Սմոլենսկայայի հրապարակում հավաստիացրել են, որ հավատարիմ են մնում ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման նպատակներին, առկա տարաձայնությունների հաղթահարմանը, երկկողմ կապերի վերականգնմանը և զարգացմանը՝ «այս ամենը բխում է մեր երկու երկրների ժողովուրդների շահերից»։
«Սակայն նման գործընթացը պետք է երկկողմանի շարժով փողոց լինի։ Մենք մեծ հույս ունենք, որ վրացական իշխանությունները դասեր կքաղեն անցյալից և ավելի հավասարակշռված քաղաքականություն կվարեն Ռուսաստանի նկատմամբ»,- հավելել են ԱԳՆ-ում։