Էներգոբաշխիչ ընկերություն «Energo Pro Georgia»-ն հայտնում է, որ այսօր՝ փետրվարի 13-ին, ժամը 12:00-ից 18:00 պլանային աշխատանքների պատճառով, Ախալքալաքի որոշ փողոցներում՝ Ջիվանի, Չարենց, Աղմաշենեբելի, Ազատության և մոտակա մյուս փողոցները կհոսանքազրկվեն:

Ինչպես նաև առանց էլեկտրականության կմնան Ախալքալաքի շրջանի՝ Կորխ, Օրջա, Մաջադիա և մունիցիպալիտետի որոշ գյուղեր:

Ինչպես նաև, ժամը՝ 13:30-ից մինչև 16:30-ն ընկած ժամանակահատվածում առանց էլեկտրականության կմնան Ախալցիխեի մունիցիպալիտետի որոշ գյուղեր:

Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: