Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի կողմից աղ-ավազային մշակման են ենթարկվում քաղաքի թվով 13 փողոցների տարբեր հատվածներ: Մայթերը ձնից մաքրելու համար Կենտրոնը 4670 լարի արժողությամբ նոր տեխնիկա է ձեռք բերել:

«Այս տեխնիկան նոր ենք գնել, դեռ մի անգամ ենք օգտագործել, երբ որ տեղաց առաջին ձյունը: Սա նախատեսված է փողոցների մայթերը մաքրելու համար»,- ասաց Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի Տնօրեն Արմեն Բիչախչյանը:

texnika

Աղ-ավազային խառնուրդ են փռում հետևյալ փողոցներում.

1. Ազատության փողոց (Վաչիանի խճուղուց մինչև Դարբինյան փողոց ընկած ճանապարհահատվածը)
2. Ախալքալաքի կենտրոանական այգու շուրջը
3. Չարենցի փողոցի սկզբնահատվածը
4. Ջավախիշվիլի փողոց (Թումանյան – Լոմսաձե փողոց ընկած ճանապարհահատվածը)
5. Չարենցի փողոց (Ջավախեթի – Թբիլիսյան փողոց ընկած ճանապարհահատվածը)
6. Ռուսթավելի փողոց (Ջավախեթի փողոցից մինչև Թբիլիսյան փողոց)
7. Միկոյան փողոց (Ջավախեթի փողոցից մինչև Թբիլիսյան փողոց)
8. Գուսան Հավասու փողոց (Ազատության փողոցից մինչև Վաչիանի խճուղի)
9. Ազատության փողոց (SJGC գազաբաշխիչ ընկերությունից մինչև Բավրա գյուղ տանող հատվածը)
10. Դիլիսկա (Վաչիանի խճուղուց մինչև Սուրբ Նինոյի կամուրջը)
11. Առաջին զինվորական ավանը քաղաքին միացնող, հետիոտնի համար նախատեսված կամուրջը:

Ախալքալաքի սպասարկման կենտրոնում նշում են, որ անհրաժեշտության դեպքում աշխատակիցները մաքրում են նաև այլ վայրեր: Մաքրող տեխնիկան նաև կարող է աշխատել գիշերը:

Աղունիկ Այվազյան