Վաղը՝ սեպտեմբերի 21-ին, Ախալքալաքում, մեծ շուքով նշվելու է Եվրոպայի օրը: Այսօր կենտրոնական հրապարակում նախապատրաստական աշխատանքներն են տարվում, ուստի այնտեղ մուտքը բոլոր կողմերից արգելափակված է:
Այսօր առավոտվանից փակ են Նալբանդյան-Չարենց, Թամար Թագուհի-Չարենց, Ազատություն-Ճավճավաձե և Ազատություն–Ջավախիշվիլի փողոցների խաչմերուկները: Քաղաքի կենտրոնում երթևեկությունը կլինի սահմանափակ այսօր և վաղը: Մուտքերը հրապարակ բացվելու են վաղը՝ երեկոյան, միջոցառումներից հետո:
Տոնի պաշտոնական բացումը կսկսվի վաղը՝ 14:00-ին, երեխաների համար նախատեսված մարզական մրցումները կանցկացվեն 15:00-16:00-ն:
Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը կներկայացվեն երաժշտական համարներ և մի շարք զանազան խաղեր:
Ախալքալաքում Եվրոպայի օրվա տոնակատարությանը կմասնակցի նաև Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելը: