Այսօր, հունվարի 29-ին Ախալքալաքի քաղաքապետարանի դիմաց 100-ից ավելի երիտասարդ էր հավաքվել: Նրանք բողոքում են, որ երկու օր առաջ դատարանը 4 տարվա ազատազրկման է դատապարտել մի երիտասարդի՝ գողության համար: Երիտասարդների խոսքով դատարանը երիտասարդի նկատմամբ գողությունը հաստատող ոչ մի ապացույց չի ունեցել:
«Հավաքվել ենք, որ հանդիպենք խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի հետ, սակայն նա տեղում չէր, 2-3 օրից մենք նորից կգանք, որպեսզի հանդիպենք, այդ ժամանակ արդեն կորոշենք մեր հետագա անելիքները: Մեր ընկերոջը դատարանը 4 տարի ժամկետով ազատազրկեց: Բանն այն է, որ նրանք ոչ մի ապացույց չունեն: Մենք՝ երիտասարդներս արդարադատություն ենք պահանջում»,- ասաց երիտասարդներից մեկը:
Ախալքալաքի շրջանային դատարանը հունվարի 27-ին Ա.Մ.-ի նկատմամբ կիրառել է 4 տարի ժամկետով ազատազրկում: Ա.Մ-ն մեղադրվում էր Վրաստանի Քրեական օրենսգրքի 177-րդ՝ «Գողություն» հոդվածի հիման վրա, ինչպես նաև նույն հոդվածի 2-րդ մասի ա և բ ենթակետերով Ախալքալաքում ավտոպահեստամասերի խանութի և Ախալցիխեի խանութներից մեկի կողոպուտի համար:
Կողոպուտ ոստիկանության «քթի տակից»