Գյուղական զարգացման գործակալության կողմից սկսվել է գյուղատնտեսական կոոպերատիվների համար գյուղտեխնիկայի ձեռքբերման ֆինանսավորման նախագիծը։ Ծրագրի հայտերի ընդունումը կսկսվի մարտի 6-ին, ժամը 12:00-ին:

Ծրագրի իրականացումը համակարգում է Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը։

Գյուղատնտեսական կոոպերատիվների գյուղատնտեսական տեխնիկայի համաֆինանսավորման ծրագրի  նպատակն է խթանել գյուղատնտեսական համագործակցությունը և ավելացնել կոոպերատիվների համար գյուղտեխնիկայի հասանելիությունը:

Ծրագիրը կիրականացվի Վրաստանի բոլոր մունիցիպալիտետներում, որին կարող են մասնակցել միայն կոոպորտաիվները: Հարկ է նշել, որ որպես բարձրլեռնային շրջանի շահառուներ Ախալքալաքում կարող են կոոպերատիվ կազմել 5 անդամով ու ընդհանուր 10 հա հողատարածքով։ Այն դեպքում, երբ ոչ բարձրալեռնային մունիցիպալիտետներում նվազագույնը 10 անդամ պետք է ունենա կոորպորատիվը և ընդհանուր 20 հա հողատարածք։

Գնվող գյուղատնտեսական տեխնիկան պետք է լինի նոր (չօգտագործված) և համապատասխանի հետևյալ պայմաններին՝

1. Գյուղատնտեսական տեխնիկան պետք է արտադրված լինի հայտը ներկայացնելուց ոչ ավելի, քան 2 օրացուցային տարի առաջ:
2. Գյուղատնտեսական սարքավորումները պետք է ենթարկվեն երաշխիքային պայմանների` հայտը Գործակալություն ներկայացնելուց հետո առնվազն 6 ամիս ժամկետով:

3. Ծրագրի պոտենցիալ շահառուն չպետք է պետական ​​բյուջեի նկատմամբ հարկային պարտք ունենա։

4. Հնարավոր շահառուի (բացառությամբ բարձրլեռնային բնակավայրի) շահառուների թիվը պետք է լինի առնվազն 10:

Պայմանագիրը կնքելուց հետո 5 տարվա ընթացքում շահառուն պարտավոր է.

  • պահպանել գյուղատնտեսական կոոպերատիվի կարգավիճակը,
  • պահպանել ծրագրով որոշված շահառուների նվազագույն քանակը,
  • պահպանել ծրագրով սահմանված նվազագույն հողատարածք(ներ)ը,
  • չվաճառել և ուրիշի սեփականությանը չփոխանցվել ծրագրով ձեռք բերված գյուղտեխնիկան,
  • թույլ չտալ ծրագրի շրջանակներում գնված գյուղատնտեսական տեխնիկայի դուրս բերումը Վրաստանի սահմաններից:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք անցնել հղումով: