Այսօր Աշուղ Ալիք Ջավախքը տոնում է ծննդյան 70-ամյակը: Վրաստանում Հայ Կրթական և Մշակութային Միությունն հունվարի 26-ին աշուղին նվիրված ցերեկույթ էր կազմակերպել Ախալքալաքում:

Aliq1

Աշուղ Ալիք Ջավախքի մեծարման ցերեկույթին ներկա էին բազմաթիվ հյուրեր՝ ինչպես Վրաստանից, այնպես էլ Հայաստանից: Ներկա էին նաև խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, Ջավախքի հոգևոր դասը, Ախալքալաքի և Նինոծմինդայի տեղական իշխանության, հասարակական ու մշակութային գործիչներ և այլոք:

Shipakcyan

Ջավախքի աշուղին շնորհավորելու էին եկել նաև նրա սաները: Հոբելյանական ցերեկույթն սկսվեց հենց աշուղի սաների կատարումներով: Այնուհետև ելույթներով հանդես եկան մերօրյա աշուղ Լեյլին, «Նուբար» հայ ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Լուսինե Նազարյանը և այլոք:

hayr surb

Աշուղին շնորհավորելու էին եկել նաև Ախալքալաքի քաղաքային իշխանության ներկայացուցիչները: Ախալքալաքի փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը պատվոգիր և գումարի տեսքով նվեր փոխանցեց Աշուղին:

Աշուղ Ալիք Ջավախքի (Ալիկ Քսպոյան) ծնվել է 1950 թ. հունվարի 27-ին, Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղում:
18 տարեկան հասակում՝ 1968թ., Քսպոյանների ընտանիքը բնակություն է հաստատել Ախալքալաքում։ Դպրոցն ավարտելուց հետո Ալիկ Քսպոյանը տեղափոխվում է ՌՍՖՍՀ և երկու տարի նախապատրաստվելուց հետո ընդունվում է Բլագովեշչենսկի պատմության ինստիտուտը՝ ավարտելով այն 1974թ.։ Դեռ ուսանողական տարիներին 1,5 տարի զուգահեռաբար սովորել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ, երգիչ Վլ. Բաբերեժսկու օպերային ստուդիայում։

handisates

Ջավախք վերադառնալուց հետո Քսպոյանը աշխատել է Ախալքալաքի շրջանային վարչությունում՝ որպես Գրքասերների ընկերության պատասխանատու քարտուղար: 1989 թվականից Քսպոյանը հանդիսանում է Ախալքալաքի շրջանային մշակույթի տան տնօրեն։

Aliq3
Նինոծմինդայի Երիտասարդական կենտրոնի գորգագործության խմբակի սաներն իրենց ձեռքով գործած աշուղի դիմանկարը նվիրեցին

Աշուղ Ալիք Ջավախքը 200-ից ավելի երգերի հեղինակ է: Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության անդամ է, պարգևատրվել է Վրաստանի, ՀՀ-ի, ՌԴ-ի բազմաթիվ մեդալներով: 2003թ. Հայհամերգի ու ՀՀ Արվեստի միջազգային կենտրոնի կողմից շնորհվել է «Արվեստի նվիրյալի» կոչում: 2000թ. հիմնադրել է «Ջավախք» ազգագրական երգի-պարի անսամբլը: 2006թ. Երևանում հանդիսավոր կերպով նրան շնորհվել է աշուղի կոչում` տալով նրան Աշուղ Ալիք Ջավախք պատվանունը:

2007թ. նրա նախաձեռնությամբ առաջին անգամ Ախալքալաքում բացվում է աշուղական դպրոց: Այս դպրոցում նրա ղեկավարությամբ գործում է աշուղական անսամբլ, որը կրում է մեծն Ջիվանու անունը: 2008թ. նրա ջանքերով Ջավախքում ստեղծվում է մանկական թատրոն, որը նույն թվականին մասնակցում է Երևանի «Նռան հատիկ» փառատոնին:

Aliq2

Քսպոյանը Վրաստանում ճանաչվել է նաև «Պարի դեսպան» աշխարհում կոչմանը: