2022 թվականի դեռ սեպտեմբերից Վրաստանի Անզոր Երքոմաիշվիլիի անվան ազգային բանահյուսության պետական ​​կենտրոնը կազմակերպել էր երգի-պարի մրցույթ-փառատոն, որտեղ «Ջավախք» ժողովրդական երգի-պարի համույթը և Աշուղ Ալիքը դարձել են դափնեկիր։ Իսկ դեկտեմբերի 23-ին Վրաստանի պարարվեստի միության կողմից կազմակերպված Ամանորյա փառատոնից Սուլդայի պարային խումբը վերադարձել է հաղթանակով։

Ախալքալաքի մունիցիպալիտետից Անզոր Երքոմաիշվիլիի անվան ազգային բանահյուսության պետական ​​կենտրոնի կողմից կազմակերպած երգի-պարի մրցույթ-փառատոնին մասնակցել է հինգ կոլեկտիվ, որտեղ փառատոնի երկրորդ փուլ է անցել երկու համար:

«Անակնկալ էր, վերջերս զանգահարեցին կենտրոնից և ասացին, որ մեր երկու համարը ստացել է լաուրեատի կոչում, առաջինը. «Ջավախք» ժողովրդական երգի-պարի համույթը, որը փառատոնին ներկայացել էր «Յարխուշտա» պարով: Երկրոդը Ձեր խոնարհ ծառան՝ ես, երգել էի Կոմիտասի «Հորովելը»», – ասում է աշուղ Ալիքը։

Փառատոնն անցկացվել է հոկտեմբերի 10-ին Ախալցիխե քաղաքում։ Սակայն օրեր առաջ են տեղեկացրել փառատոնի արդյունքների մասին, ինչն անակնալ է եղել աշուղի համար։

Իսկ դեկտեմբերի 23-ին Վրաստանի պարարվեստի միության կողմից կազմակերպած «Պարում ենք վրացական» փառատոնից Սուլդա գյուղի նորաստեղծ պարի խումբը հաղթանակով է վերադարձել:

«Պարում ենք վրացական» ամանորյա փառատոնի մասին տեղեկացված են եղել շրջանի բոլոր գյուղերի համույթները: Միակ խումբը, որ ցանկություն է հայտնել մասնակցել փառատոնին եղել է Սուլդա գյուղինը:

«Խմբով, մեծ հաճույքով գնացինք Թբիլիսի: Մեր երեխաները շատ լավ ելույթ ունեցան, հիանալի տպավորություն թողեցին, չնայած այն հանգամանքին, որ խումբը նորաստեղծ է, և երեխաները փոքր են՝ 6-ից մինչև 12 տարեկան», – ասում է աշուղ Ալիքը։

erekhaner

Աշուղը շնորհակալություն է հայտնում խմբի ղեկավար Ազգանուշ Վարդիկյանին և պարուսույց, «Ջավախք» անսամբլի պարուհի Կատյա Պողոսյանին։

«Նրանք կարճ ժամանակահատվածում կարողացան այդպիսի հիանալի խումբ ձևավորել։ Երեխաներից շատերն առաջին անգամ էին մայրաքաղաքում և առաջին ագամ էին այդպիսի բեմահարթակում ելույթ ունենում: Մենք քաջ գիտակցում ենք, որ այս փառատոններն են, որ զարգացնելու են երգարվեստն ու պարարվեստը։ Պետք է խթան հանդիսանալ և երեխայի, և ծնողի համար։ Չպետք է սահմանապակվել միայն «Ջավախքի գարուն» փառատոնով», – ասում աշուղ Ալիք Քսպոյանը։

Աշուղը շնորհավորում է բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը: Ցանկանալով, որ 2023 թվականը բոլոր համար լինի առողջության, երջանկության և հաջողության տարի։