Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչության տեղեկությամբ, բարդ օդերևութաբանական պայմանների (ձնաբուք և սահմանափակ տեսանելիություն) պատճառով, Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի կմ 94 – կմ 110 (Փարվանայի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Խաշուրի-Ախալցխա-Վալե ավտոճանապարհի 1-27 կմ հատվածին, որը տանում է դեպի վրաց-թուրքական սահման, արգելվում է կցորդով և կիսակցիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Մնացած տրանսպորտային միջոցների համար սահմանափակումներ չկան:
Գերատեսչության տեղեկությամբ, ճանապարհի մնացած հատվածներում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է: