Այս տարի պետությունը ծրագրում է վերականգնել Նինոծմինդայի զբոսայգին, որը դարձել է «TI»-ի (Transparency International) հետաքննության հերոսը: Սակայն, բաց տվյալների բազաներից պարզ է դառնում, որ զբոսայգու հողատարածքի մի մասը դեռևս հանդիսանում է մասնավոր սեփականություն:
Park 3

Նինոծմինդայի զբոսայգին լավ է թաքնված տեղի բնակիչների աչքից հեռու: Զբոսայգին շրջափակող ցանկապատը երկար ժամանակ է չի վերականգնվել: Այն ունի երկու մուտք, մի կողմից խոտը հասնում է մինչև ծնկներդ, այնտեղ կա երկաթյա տաղավար, որի նստարանից մնացել են միայն քարե հենակները: Այս իրավիճակ է բոլոր 3 տաղավարներում: Մյուս կողմից կարուսելներն են ու խաղահրապարակը՝ երկաթյա, ժանգոտած: Ընդհանուր առմամբ, զբոսայգին հիշեցնում է Խորհրդային Միությունից սառեցված մի կադրի: Այստեղ է նաև Հայրենական մեծ պատերազմի հուշարձանը, փոքր-ինչ հեռու՝ այգու կենտրոնում կա շատրվան, որի հետևում կա գործող մեծ խանութ: Զբոսայգու տարածքը տեսականորեն շատ ավելի մեծ է, քան Ախալքալաքի «Խաս Բախչա» այգին:

park 2

kacheli 2

Պաշտոնապես այգին գտնվում է 20 000 քառակուսի մետր տարածքի վրա: Ըստ բաց աղբյուրների, այս 20 000-ից Նինոծմինդայի քաղաքապետարանը գրանցել է 16 907 քառակուսի մետր տարածքը, իսկ մնացածը բաժանված է մասնավոր սեփականատերերի միջև: Վերջերս հայտնի էր դարձել, որ Հայոսի և Քարթլոսի այգին և Նինոծմինդայի «լքված» զբոսայգին վերականգնելու են: Հարց է առաջանում, արդյո՞ք ամբողջ զբոսայգին կվերականգնվի՝ մասնավոր անձանց սեփականաշնորհված հողերի հետ միասին, թե՞ միայն այն հատվածը, որը դեռ պետական կամ մունիցիպալ սեփականություն է հանդիսանում:

«Զբոսայգու հարցը, առաջին փուլն ավարտված է, 20-ին կհայտարարվի երկրորդ փուլի համար տենդերը: Կա հստակ նախագիծ, տեսնենք ինչ կստացվի: Ինչ վերաբերում է զբոսայգու հողի վերադարձին, ապա գրել ենք ռեեստրին, այսպես ասենք, եթե վերադարձնեն, ապա դա կլինի պետական սեփականություն, այն չի վերածվի մունիցիպալ սեփականության: Ինչ վերաբերում է վերականգնմանը, ապա այն իրականացվում է պետական ֆինանսներով, և հենց պետությունն է հայտարարում տենդերը, վերականգնումն իրականացվում է, այսպես ասած, պետական վերահսկողության ներքո», – ասում է Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը:

fontan

kacheli

karusel 3

Այսպիսով, բաց պետական տվյալների բազաների հիման վրա սեփականաշնորհված հողերի մի մասը վերադարձվել է պետությանը: Վերադարձնողներից մեկը Նինոծմինդայի Սակրեբուլոյի փոխնախագահ Կոնստանտին Վարդանյանն է, ով 2015 թվականի նոյեմբերին սեփականաշնորհել է 100 ք/մ տարածք:

«Իհարկե, ես հրաժարվեցի այդ հողից: Հրաժարվեցի, քանի որ դա ինձ պետք չէր: Այդ հողն իմը չէ, այն պարզապես գրանցված էր իմ անունով: Իմ սխալը միայն դրանում էր: Բնականաբար, քրեական գործ էր հարուցվել: Ինձ կանչել էին որպես վկա: Ես մեղադրյալի կարգավիճակով չեմ եղել: Այս գործերն արել է Գագիկ Ղարսլյանը: Երբ քրեական գործը բացվեց, ես այդ ժամանակ հրաժարվեցի այդ հողից, բայց այն պատճառով, որ քրեական գործ էր հարուցվել, կալանք էր դրված հողի վրա, այդ պատճաով այդ ժամանակ ես չէի կարող հրաժարվել, իսկ հիմա թույլտվություն տվեցին, և ես հրաժարվեցի», – ասում է Կոնստանտին Վարդանյանը:

Պետական ռեեստրը չի գրանցել ամենամեծ հողակտորը` 1650 ք/մ-ը, որը 2018 թվականի փետրվարից պատկանում է Զուրաբ Մղդեսյանին:

Պետական ռեեստրը զբոսայգու հողամասի մեկ այլ սեփականատիրոջը՝ Թագուհի Վարդանյանին, առաջարկել է հրաժարվել հողից, այս գործընթացը շարունակվում է: Այս դեպքում խոսքը ընդհանուր 300 ք/մ գյուղատնտեսական հողակտորի մասին է: Նրա անունով այս հողամասը գրանցվել է 2014 թվականին:

«Ես չեմ հրաժարվել իմ հողից: Ես այս հողը ստացել եմ օրինական ճանապարհով: Այս հողի պատճառով նրանք 2018-ին իմ դեմ դատական գործ էին հարուցել, ես փաստաբաններ էի վարձել: Իմ գործը փակված է: Քանի որ իմ բոլոր փաստաթղթերը կարգին էին: Այս հողը ես ստացել եմ 92 թվականին: Եթե մարդ պետք է հրաժարվի, ապա ինչ-որ պաշտոնական փաստաթուղթ պետք է ստորագրի: Կան նաև այլ տարբերակներ: Տարբեր: Ենթադրենք, դա ընդհանուր գործի համար է, ապա ստացվում է, որ իմ սեփականությունը զիջելու համար ես պետք է համարժեք հողատարածք ստանամ այլ վայրում: Իհարկե, պետք է լինի փոխհատուցում, եթե ստիպված լինեմ հրաժարվել իմ սեփականությունից, բայց ես ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չեմ ստացել, հրաժարական և ոչ մի այլ նման բան չեմ ստորագրել», – ասում է Թագուհի Վարդանյանը:

magazin

mudor

Նինոծմինդայի մունիցիպալիտետի նախկին քաղաքապետի կինը՝ Դեղձանիկ Ղարսլյանը, նույնպես չի հրաժարվել զբոսայգու հողատարածքից: 2013 թ.-ին նրան այս 100 ք/մ մակերեսով հողամասը նվիրել է Գագիկ Ղարսլյանի մայրը, իր սկեսուրը՝ Ռիփսիկ Ղարսլյանը, սակայն, ըստ Նինոծմինդայի նախկին քաղաքապետի, ոչ ինքը, ոչ էլ իր կինը զբոսայգու տարածքում հողամաս չունեն:

«Ի՞նչ զբոսայգի: Ի՞նչ կապ ունի իմ կնոջ անունով գրանցված հողամասը զբոսայգու հետ: Ասենք, փաստաթղթերում այդպես է գրված, ինչ-որ հիմար նման անհեթեթություն է գրել: Այս հողը կապ չունի զբոսայգու հետ, այն գտնվում է այգուց դուրս: Զբոսայգու ներսում ո՛չ ես, ո՛չ կինս հողամաս չունենք, ոչ մի սանտիմետր», – մեկնաբանեց Գագիկ Ղարսլյանը:

Զբոսայգու բաժիններից մեկի այլ մասնակիցը նույնպես կապված է նախկին քաղաքապետ Գագիկ Ղարսլյանի հետ՝ 370 ք/մ հողատարածքը Հասմիկ Յորդանյանից գնել է Ադամ Գյուլասարյանը (Գագիկ Ղարսլյանի զարմիկը):

250 ք/մ տարածքը պատկանում է Հենզել Մկոյանի «Մեեկի» ընտանեկան ընկերության տնօրեն Պետրոս Նանայանին: Նա հողատարածքը գրանցել է 2015 թվականի դեկտեմբերին: 2015 թվականի դեկտեմբերից Նինոծմինդայի զբոսայգու 70 ք/մ մակերեսով հողամասը պատկանում է «Թափարվանի»-ի բաժնետոմսերի 50%-ի տնօրեն և սեփականատեր Ռաֆիկ Շահինյանին: Նա դեռ կրկին այս հողամասի սեփականատերն է:

pamyatnik

park 4

JNEWS-ն իր հետագա նյութերում կներկայացնի, թե ինչպես կիրականացվի Նինոծմինդայի զբոսայգու վերականգնումը:

Քրիստինե Մարաբյան