2020 թվականի հուլիս ամսից Ախալքալաքի մունիցիպալիտետում 70 տարեկանից բարձր 3800 թոշակառու կստանա կենսաթոշակային հավելավճար:
Նաև 30 լարիով կավելանան առաջին խմբի հաշմանդամների և մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական փաթեթները:
Ըստ sknews-ի ստացված Սոցիալական ծառայությունների գործակալության տեղեկության՝ տարեցների թիվը, որոնց տարիքը գերազանցում է 70 տարեկանը, Սամցխե-Ջավախքում 11 232 հոգի է կազմում:
2020 թվականի հուլիսից Ախալքալաքի մունիցիպալիտետում 30 լարիով կբարձրանա 3 811 թոշակառուի կենսաթոշակները:
Նինոծմինդայի մունիցիպալիտետում՝ 1 776
Ադիգենիի մունիցիպալիտետում` 1 502
Ասպինձայի մունիցիպալիտետում՝ 1 089
Ախալցիխեի մունիցիպալիտետում՝ 2 068
Բորժոմիի մունիցիպալիտետում՝ 1 036:
2019 թվականի վերջին Վրաստանի խորհրդարանը հաստատել է Վրաստանի 2020 թվականի պետական բյուջեն, ըստ որի՝ 2020 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակառուներին և սոցիալապես անապահով մարդկանց թոշակներն ու նպաստները բարձրացվել է 20 լարիով:
Հունվարի 1-ից Սամցխե-Ջավախքի շրջանում 30 223 թոշակառու ստացել է 20 լարիով բարձր կենսաթոշակ: