2019-2020 ուսումնական տարում Սամցխե-Ջավախքի պետական համալսարանում գործում է 10 անվճար ֆակուլտետ: Անվճար սովորում է 320 ուսանող:
Այս տարի պետությունը ֆինանսավորում է 10 համալսարան ամբողջ Վրաստանում, ներառյալ Սամցխե-Ջավախքի համալսարանը: Դրա համար ԿԳՆ-ն հատկացրել է 559 250 լարի:
Շրջանի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունում անվճար են հետևյալ ֆակուլտետները՝ պատմագիտություն, բանասիրություն (վրացերեն), բանասիրություն (անգլերեն), տնտեսագիտություն, անասնաբուժություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ագրոնոմիա, բնապահպանություն, պետական կառավարում և տարրական դասարանների ուսուցիչների համար մագիստրոսական և բակալվրիատի համապարփակ կրթական ծրագիր:
Պետությունը ֆինանսավորում է վերոնշյալ ֆակուլտետները հետևյալ համալսարաններում՝ Իվանե Ջավախիշվիլիի Թբիլիսիի պետական համալսարան, Վրաստանի տեխնիկական համալսարան, Իլիայի անվան պետական համալսարան, Ակակի Ծերեթելիի անվան պետական համալսարան, Շոթա Ռուսթավելու անվան Բաթումիի պետական համալսարան, Իակոբ Գոգեբաշվիլիի անվան Սուխումիի պետական համալսարան, Թելավիի պետական համալսարան, Գորիի պետական համալսարան: Համալսարան և Շոթա Մեսխիի անվան Զուգդիդիի պետական համալսարան:
Նյութը՝ sknews.ge-ից