Վրաստանի կրթության և գիտության նախարարության Զուրաբ Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցը, ազգային փոքրամասնությունների համար վրաց լեզվի ոլորտային ուղղության դասագրքեր է հրատարակել։
Պետական լեզվի ուսուցանման ծրագրի շրջանակներում պատրաստված դասագրքերը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին հնարավորություն են ընձեռնում տիրապետել հատուկ մասնագիտական բառապաշարի։ Դրա հետ մեկտեղ, քաղաքացիներին կօգնի բարձրացնել քաղաքացիական և անձնական ինքնագիտակցությունը, ինտեգրվել քաղաքացիական և հասարակական կյանքում։
Դասագրքերը կտեղադրվեն դպրոցի վեբ կայքում www.zspa.ge և հասանելի կլինեն յուրաքանչյուր անձի, ով ցանկություն ունի սովորել վրացերեն կամ գիտելիքները խորացնել կոնկրետ ոլորտում։
Ժվանիայի դպրոցը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար իրականացնում է վրացերենի, ինչպես երկրորդ լեզվի տարբեր մակարդակների ուսուցանում՝ A1 (լեզվի բանալի), A2 (լեզվի հիմք) և B1 (մարգինալ)։
2017-2018 թվականներին դպրոցը B1+ մակարդակի ոլորտային ուղղության հետևյալ ծրագրերն է նախատեսում՝ իրավունքի պաշտպանություն, ենթակառուցվածք, ֆինանսներ և կառավարում, քաղաքացիական կրթություն: Եվ A2+ մակարդակի՝ օժանդակ դասընթացներ ուսուցիչների համար։
Ծրագրի ներկայացմանը մասնակցել են Կրթության և գիտության նախարարի առաջին տեղակալ Քեթևան Նատրիաշվիլին, նախարարի տեղակալ Ալեքսանդրե Թևզաձեն, Լեզվի պետական դեպարտամենտի նախագահ Գիորգի Ալիբեգաշվիլին, բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, դասագրքերի մեթոդիստներ, փորձագետներ և Ժվանիայի դպրոցի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նյութը և լուսանկարը Կրթության և գիտության նախարարության կայքից