Ախալքալաքի մունիցիպալիտետի մի քանի գյուղերում գազի մատակարարումը դադարեցվել է Բարալեթ գյուղի մերձակայքում գտնվող գլխավոր գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով:
Երեկ` հունվարի 12-ին, Բարալեթ գյուղում Opel մակնիշի ավտոմեքենան բախվել է կենտրոնական գազատար խողովակին, որի արդյունքում մունիցիպալիտետի 7-8 գյուղ մնացել է առանց բնական գազի:
Ըստ SJGC-ի գործադիր տնօրեն Ռազմիկ Ղումաշյանի՝ առանց գազ են մնացել մունիցիպալիտետի 7-8 գյուղ (Բուղաշեն, Բալխո, Գոման և այլ գյուղեր):
Ըստ նրա, ընկերության աշխատակիցներն արդեն աշխատում են վթարի վերացման ուղղությամբ: Գազամատակարարումը կվերականգնվի օրվա ընթացքում:
«Զոդողը և բանվորներն արդեն գտնվում են դեպքի վայրում և աշխատանքներ են տանում վթարը շտկելու: Մի քանի ժամից գազամատակարարումը կվերականգնվի», – ասում է Ռազմիկ Ղումաշյանը: