Հանրային ծառայության բյուրոյի կողմից հայտարարագրերի անցակցրած ստուգումների արդյունքում, ստուգվել է նաև Սամցխե-Ջավախքի ոստիկանության Ախալքալաքի բաժնի արդեն նախկին պետ Գիորգի Սորդիայի հայտարարագիրը, որի արդյունքում բացահայտվել է 4 խախտում, ինչի համար էլ տուգանվել է։
Ստուգումների արդյունքում բացահայտվել է, որ Գիորգի Սորդիան իր հայտարարագրում չի ներկայացրել՝
. իր մայրիկի անունով գրանցված անշարժ գույքը
. չի ներկայացրել բանկային հաշիվները
. տարբերություն է եղել նրա ունեցած եկամտի մեջ և ներկայացրածի միջև
. չի ներկայացրել իր մայրիկի կողմից կնքված պայմանագիրը
Ինչի համար էլ նա տուգանվել է։
Ախալքալաքում ստուգվել է 4 պաշտոնյայի հայտարարագիր, երեքում խախտումներ են հայտնաբերվել
Հիշեցնենք, որ հանրային ծառայության բյուրոն ստուգել է շուրջ 607 պետական պաշտոնյայի հայտարարագիր, 237 պաշտոնյայի հայտարարագիր գնահատվել է դրական, 254-ը տուգանվել է, 75-ը՝ զգուշացում է ստացել։ Ախալքալաքի մունիցիպալիտետից ստուգվել է 4 պաշտոնյայի, իսկ Նինոծմինդայի մունիցիպալիտետից 2 պաշտոնյայի հայտարարագիր։