Այսօր՝ մարտի 8-ին, կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Վրաստանում ընթանում է կանանց մանիֆեստ՝ ընդդեմ տոտալ վերահսկողության։ Երթն անցկացվում է մի շարք քաղաքներում, Թբիլիսիում այն ուղեկցվեց նաև բողոքի ցույցով:

Այսօրվա երթի և բողոքի ակցիայի հեղինակները հասարակական կազմակերպություններն ու քաղաքացիական շարժումներն են: Նրանց խոսքով, սա կանանց պայքարն է ռուսական օրենքի դեմ:

akcia 5

«Մեր իրավունքները վտանգի տակ են: Բռնության ենթարկվածներս, տարածաշրջանում ապրողներս, միգրանտներս (գաղթյալներս), էթնիկ և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներս, տարեցներս, աշխատողներս, հարկադրաբար տեղահանված կանայքս, միայնակ մայրերս, սահմանափակ ունակություններ ունեցող երեխաների ծնողներս, հակամարտությունների գոտիների բնակիչներս և բազում այլ մարդիկ, մեր երկրում ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով ստանում ենք չափազանց կարևոր աջակցություն: Այդ աջակցության կրճատման ու արգելման արդյունքում տուժում է Վրաստանի ողջ բնակչությունը»։

akcia 4

Թբիլիսիում երթը սկիզբ առավ Հանրապետության հրապարակից և շարժվեց դեպի խորհրդարան, որտեղ մարդաշատ էր:

akcia 1

Ըստ հայտարարության երթեր են անցկացվելու հետևյալ քաղաքներում՝ Քութայիսի, Բաթումի, Օզուրգեթի, Ամբրոլաուրի, Ախալքալաք, Բոլնիս, Գորի, Թելավի և Մառնեուլի:

akcia 10

akcia 9

akcia 7

akcia 6

akcia 3

akcia 2