Վերջին 24 ժամվա ընթացքում իրավապահ մարմինների կողմից Վրաստանում արձանագրվել է արտակարգ դրության պայմանների խախտման 139 դեպք: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:
Պարետային ժամը խախտելու համար երկրում 19 քաղաքացի է տուգանվել: Բացի այս, ՆԳՆ-ն հանրային վայրերում 3-ից ավելի մարդու կուտակման կամ սոցիալական հեռավորությունը չպահպանելու պատճառով տուգանել է 19 քաղաքացու: Ինչպես նաև ոստիկանությունը արտակարգ դրության ժամանակ տուգանել է 34 քաղաքացու մարդատար մեքենաներով տեղաշարժի համար:
Հիշեցնենք, Արտակարգ դրության պայմանները խախտելու դեպքում ֆիզիկական անձը տուգանվում է 3000, իսկ իրավաբանական անձը՝ 15 000 լարիով: