Ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի Վրաստանից Ադրբեջան առանց փաստաթղթերի տեղափոխման գործով Վրաստանի իրավապահ մարմինների ղեկավարները հանդես են եկել հայտարարությամբ, երբ վրաց քաղաքացիական հասարակությունը պահանջում է անհապաղ գործողություն:
Աֆգան Մուխթարլիի «անհետացման» հետ կապված վերջերս հայտարարություն է արել, Վրաստանի Պետական անվտանգության (ՊԱԾ) ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրին: Ըստ նրա, ադրբեջանական կողմը հայտարարել է, որ լրագրողը ձերբակալվել է այնտեղ, որտեղ անձնագրի անհրաժեշտություն չկար:
«Մենք չենք շտապում հանդես գալ հայտարարությամբ: Ես ձեռնպահ կմնամ: Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել և դիմել է ադրբեջանական կողմին, Ներքին գործերի նախարարություն: Հավանաբար, պաշտոնական հայտարարություն կարվի այնտեղից: Ինչպես հայտարարում է ադրբեջանական կողմը, նա ձերբակալվել է սահմանի կանաչ հատվածում, այլ ոչ թե անցակետում, այնտեղ անձնագիր չի պահանջվում: Մենք կհետաքննենք այդ փաստը», – հայտարարել է Գոմելաուրին:
Իսկ այն, թե ինչպես է Աֆգան Մուխթարլին հասել այդ կանաչ գոտի, չկա պատասխան:
Հայտարարությամբ հանդես եկավ նաև գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն: Բայց նա չի կարող ասել, թե «ինչպես է Մուխթարլին լքել երկիրը»:
«Ես չեմ կարող ասել, թե ինչպես է նա հեռացել երկրից: Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել: Աշխատանքներ են տարվում, և կիրականացվի համապատասխան բոլոր քննչական գործողություններ», – նշեց գլխավոր դատախազը:
Ինչ վերաբերում է, թե արդյոք կարող է հանգել այն որոշ անձանց պատասխանատվության հարցին, ըստ Շոթաձեի դա չի բացառվում:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ավելի վաղ հանդես է եկել ադրբեջանցի լրագրողի գործի հետ կապված հայտարարությամբ:
Ինչպես բացատրել են բաժանմունքում, ադրբեջանցի լրագրողի գործի վերաբերյալ հետաքննությունը իրականացվում է`Վրաստանի քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի հիման վրա ` ազատության ապօրինի զրկում:
«Դրան զուգահեռ, անցկացվում է հաղորդակցում ադրբեջանական կողմի հետ: Երբ հայտնի դառնան փաստական հանգամանքները հանրությանը կտրվի լրացուցիչ տեղեկություններ», – ասված է հայտարարության մեջ:
Վրաստանի Հանրային Պաշտպանը գտնում է, որ իրավապահ մարմինները պետք է անհապաղ արդյունավետ արձագանքեն այդ փաստի վերաբերյալ:
«Նախ և առաջ կարևոր է ձեռնարկել բոլոր միջոցները հանցագործությունը ժամանակին կանխելու համար, իսկ հետո պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին: Վրացական պետությանը պետք է լիարժեքորեն պաշտպանի բոլոր անձանց իրավունքները, ովքեր բնակվում են իր տարածքում: Հարևան երկրներում ընթացող պրոցեսները չպետք է ազդեն Վրացական պետությունում մարդու իրավունքների հարգանքի վրա: Վրաստանում ապրող բոլոր անձինք պետք է զգան անվտանգությունը և օրինական, արդար վերաբերմունք: Չպետք է լինի նույնիսկ չնչին կասկած այն բանի հետ կապված, որ վրացական պետությունը աչք է փակում հանցագործության վրա կամ անփութորեն է վերաբերում Աֆգան Մուխթարլիի անհետացմանը», – ասվում է Հանրային պաշտպանի հայտարարության մեջ:
Ավելի վաղ այդ փաստը դատապարտող ընդհանուր հայտարարությունով, որ Վրաստանից դուրս է բերվել մարդ չպարզված հանգամանքներում, հանդես եկան ոչ պետական կազմակերպությունները. Մարդու իրավունքների մոնիտորինգի և ուսումնասիրության կենտրոնը (EMC), Վրաստանի ժողովրդավարական նախաձեռնությունը (GDI), Թբիլիսի Մարդու իրավունքների Տունը (HRHT), Մարդու իրավունքների տների հիմնադրամը (Նորվեգիա), Միջազգային թափանցիկություն – Վրաստանը (TI), Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (GYLA), Վրաստանում ՄԱԿ-ի ասոցիացիան (UNAG), Արդար ընտրությունների և ժողովրդավարության Միջազգային հանրությունը (ISFED), Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտը (TDI) :
Ադրբեջանցի լրագրող և ակտիվիստ Աֆգան Մուխթարլին կորել է Վրաստանից գտնվում է Բաքվում: Այս մասին լրատվամիջոցներին հաղորդեց լրագրողի փաստաբան Նեմաթ Քերիմլին:
«Աֆգանը զանգահարեց ինձ և ասաց, որ գտնվում է Պետական սահմանապահ ծառայության կենտրոնական գրասենյակում, ես հիմա ուղևորվում եմ այնտեղ», – ասաց փաստաբանը, Turan գործակալությանը: