Ախալքալաքի ռեֆերալ կլինիկական հիվանդանոցը պատվաստում է նաև Վրաստանում գտնվող և կացության թույլտվություն ունեցող օտարերկրյա քաղաքացիներին:
Վրաստանում գտնվող և կացության թույլտվություն ունեցող օտարերկրյա քաղաքացիները կարող են պատվաստվել, այդ թվում՝ Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցում:
Ախալքալաքի հիվանդանոցում քաղաքացիները կարող են պատվաստվել Sinopharm և Sinovac պատվաստանյութերով: Պատվաստման համար պետք է գրանցվել այստեղ https://booking.moh.gov.ge/
Արդեն պատվաստման ծրագրին կարող են միանալ հետևյալ խմբերը.
🔘 Այլ երկրների քաղաքացիները, որոնք օրինականորեն գտնվում են Վրաստանի տարածքում, և նրանց երկիր ժամանելուց անցել է առնվազն երեք ամիս:
🔘 Օտարերկրացիները, որոնց ընտանիքի անդամները (երեխան, ծնողները, ամուսինը) Վրաստանի քաղաքացիներ են:
🔘 Օտարերկրյա քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները, ովքեր գտնվում են երկրում «Աշխատի՛ր Վրաստանից» ծրագրով:
🔘 Վրաստանում սովորող օտարերկրյա ուսանողները:
🔘 Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական գրասենյակների, միջազգային կազմակերպությունների
աշխատակիցները և նրանց ընտանիքի անդամները:
🔘 Նրանք,ովքեր բնակվում են Աբխազիայի և Հարավային Օսիայի այն տարածքներում, որոնք չեն վերահսկվում Վրաստանի իշխանությունների կողմից՝
անկախ նրանց քաղաքացիությունից:
🔘 Քրեակատարողական հիմնարկներում պահվող քաղաքացիները՝ չնայած այն հանգամանքին, որ նրանք չունեն անձը հաստատող պաշտոնական փաստաթուղթ:
Պատվաստման համար օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք պետք է բժշկական հաստատությանը ներկայացնեն վերը նշված խմբերից որևէ մեկին պատկանելությունը հաստատող փաստաթուղթ:
«Պատվաստված անձանց գրանցումը էլեկտրոնային համակարգում կիրականացվի միայն պատվաստվելուց հետո», – ընդգծել են նախարարությունից:
Հիշեցնենք,որ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը սկսվել էր մարտի 15-ից և առաջին փուլում ընդգրկվել էին միայն բժշկական հաստատությունների աշխատակիցները: Ազգային արշավը զանգվածային բնույթ էր ձեռք բերել հուլիսի 5 -ին: Ներկայումս պատվաստման համար օգտագործվում են AstraZeneca, Pfizer, Sinopharm և Sinovac Biotech պատվաստանյութերը: