Մարտի 31-ին, Ախալքալաքի Շրջանային ժողովը որոշում ընդունեց Ախալքալաքի գավառագիտական թանգարանին հատկացնել 6 400 լարի Ցեղասպանության 100-ամյա տարելիցի սենյակի բացման համար:
Այսօր, կայացավ Ախալքալաքի շրջանային ժողովի բյուրոյի և Ժողովի նիստ: Նիստի Օրակարգը բաղկացած էր ընդամենը մեկ հարցից: Մոտ քառորդ ժամ տևած քննարկման արդյունքում ընդունվեց որոշում՝ Ախալքալաքի Շրջանային Ժողովի պատգամավորները կողմ քվեարկեցին տեղական բյուջեից 6 400 լարի հատկացնելու, որպեսզի ապրիլի 24-ին ընդառաջ Գավառագիտական թանգարանում առանձին սենյակ բացվի նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Սա հնարավորություն կտա թանգարանի այցելուներին մանրակրկիտ ծանոթանալ Հայոց Ցեղասպանության ահասարսուռ ու անմարդկային դրվագներին:
Նման նյութեր:
Այսօր՝ մայիսի 19-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, հարգեցին XX դարի սկզբին Օսմանյան կայսրությունում զոհված հույների հիշատակը։
19.05.2022 | Հասարակություն
ԱՄՆ Միսսիսիպի նահանգը դարձել է վերջին՝ 50-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
06.05.2022 | Հասարակություն
Այն բանից հետո, երբ պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծ ներկայացրել Թուրքիայի խորհրդարան (մեջլիս), նրա դեմ ատելության խոսքեր ուղղել Թուրքիայի իշխանական ու…
03.05.2022 | Քաղաքականություն
Այսօր՝ ապրիլի 24-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մատուցվեց Սուրբ Պատարագ: 107 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի իշխանությունների կողմից 1,5 միլիոն հայ…
24.04.2022 | Հասարակություն
Այսօր, ապրիլի 23-ին, Ախալքալաքի և շրջանի տարբեր գյուղերի բնակիչները քաղաքի բերդից ջահերով ուղևորվեցին դեպի Սուրբ Խաչ եկեղեցի, պահանջելով ճանաչել և դատապարտել 1915 թվականի Օսմանյան կայսրության…
23.04.2022 | Հասարակություն
Այսօր՝ ապրիլի 23-ին, Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառում։
23.04.2022 | Հասարակություն
Ախալքալաքում ավանդական ջահերով երթը կմեկնարկի ապրիլի 23-ին` ժամը 19:30-ին։
22.04.2022 | Հասարակություն
Վրաստանի հայ համայնքը, Վրաստանի հայ ուսանողական միության և Վրաստանի երիտասարդական միության աջակցությամբ մեկնարկել է ցուցահանդեսների շարքը` «Հայոց մեծ եղեռն և մշակութային ցեղասպանություն» թեմաներով:
22.03.2022 | Հասարակություն, Մշակույթ