Ախալքալաքի նախակրթարանների սննդի և երեխաների տեղափոխության էլեկտրոնային մրցույթները արդեն կայացել են: Հայտնի են տարբեր տեսակի սնունդ մատակարարող և փոխադրումն իրականացնող ընկերությունների անունները:
Ախալքալաքի շրջանում գործում է 16 մանկապարտեզ, որոնցից 3-ը՝ այլընտրանքային է, այսինքն՝ առանց սնունդի, իսկ 13-ը՝ սնունդով են և շուրջօրյա:
Եվ այսպես՝
Մսամթերք՝ 98 395.00 լարի, էլեկտրոնային մրցույթը հաղթել է შპს საბა 2018-ը,
Կաթնամթերք՝ 105 888.00 լարի, էլեկտրոնային մրցույթը հաղթել է შპს ქუმი-ն,
Ձկնամթերք՝ 5 346.00 լարի, հաղթել է შპს ქუმი-ն,
Հացահատիկեղեն, կարտոֆիլ, բանջարեղեն, միրգ և ընկուզեղեն՝ 74 490.00 լարի, հաղթել է შპს ქუმი-ն,
Կենդանական կամ բուսական յուղ՝ 5 618.00 լարի, հաղթել է შპს დელაგი-ն:
Նշենք, որ նախակրթարաններում երեխաներին օրական երեք անգամյա սնունդ է տրվում, այդ թվում՝ միրգ:
Բացի սննդից, քաղաքապետարանը էլեկտրոնյին մրցույթ է հայտարարել երեխաների տեղափոխության համար:
Ըստ հայտարարված մրցույթի տրանսպորտի համար հատկացված գումարը կազմում է 99 688.00 լարի:
Երեխաների տեղափոխությունը կիրականացվի հետևյալ գյուղերից՝ Էխտիլայից Բարալեթ-20 երեխա, Մերենիայից Բարալեթ՝ 18 երեխա, Բոզալիից Սուլդա՝ 12 երեխա, Կորխից Ախալքալաք՝ 10 երեխա, Մաջադիայից Ախալքալաք՝ 17 երեխա, Բավրայից Ախալքալաք՝ 20 երեխա, Խոսպիոյից Ախալքալաք՝ 14 երեխա, Մուրջախեթից և Չամդուրայից Վաչիան՝ 11 երեխա, Զակից Բարալեթ՝ 6 երեխա, Բուղաշենից Բարալեթ՝ 15 երեխա, Բեժանոյից և Ալաթումանից Կաջո՝ 20 երեխա, Ագանայից և Սիրկվայից Կաջո՝ 15 երեխա, Դադեշից Սուլդա՝ 30 երեխա, Բուզարվեթից Կուլիկամ՝ 7 երեխա, Օրջայից Ախալքալաք՝ 15 երեխա, Կարտիկամից Ախալքալաք՝ 18 երեխա, Ղադոլարից Ազավրեթ՝ 18 երեխա, Հոկամից Վաչիան՝ 12 երեխա, Լոմատուրցխից և Բուռնաշեթից Ազավրեթ՝ 25 երեխա: