Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը հայտնում է, որ Ջիվանու թաղամասը և թիվ 1 նախկին զինվորական ավանը քաղաքին կապող հետիոտնային կամուրջը հիմնանորոգման համար մեկ ամսով կփակվի: Զինվորական ավանի մոտակայքում կանգնած են երթուղային տաքսիները՝ բնակիչներին տեղափոխելու նպատակով:
Կամրջի հիմնանորոգումը, որն արդեն երկար ժամանակ է բավականին վատ վիճակում է գտնվում, սկսվել էր հունիսի կեսերին: Այնուամենայնիվ, շինարարական ընկերությունը ծածկույթը փոխելու համար կոնստրուկցիաները ստացել է վերջերս:
Վերականգնողական աշխատանքներն իրականացնում է Բաթումիի ՍՊԸ «Գաբիոնի 2000»-ն: Ընկերության ինժեներ-մենեջեր Մերաբ Սուլմանիձեն հունիսին ասել էր, որ պայմանագրով նախատեսված աշխատանքները կարող են տևել 3 ամիս, սակայն դրանք կավարտվեն մեկուկես ամսից: Կամրջի փայտե ծածկը կփոխարինվի երկաթե ծածկով: Վերանորոգման սկզբից վանդակաճաղերը, ինչպես նաև կամրջի հիմնասյուները ներկվել էին: