Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 14:30-ին Ախալքալաքի մարզահամալիրում տեղի ունեցավ WKF կարատեի բաց առաջնության բացումը:
Մրցաշարին մասնակցում էին մոտ 150 մարզիկներ Վրաստանի տարբեր մարզերից:
Առաջնության բացումը նշվեց երաժշտությամբ և պարով: Երեխաները հանդես եկան տարբեր պարային համարներով:
Բացման արարողությանը ներկա էին Վրաստանի ազգային կարատեի ֆեդերացիայի նախագահ Կախա Բասիլիան և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ:
Իր ելույթի ընթացքում նախագահը շնորհակալություն հայտնեց բոլոր մարզիչներին և մարզիկներին՝ լավ արդյունքների համար, ինչպես Վրաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:
Իսկ ելույթից հետո Կախա Բասիլիան շնորհակալագիր է փոխանցել մարզիչ Ռաֆայել Դարբինյանին` մարզում կարատեի զարգացմանը նպաստելու համար:
Տեղական իշխանությունների ներկայացուցիչներն իրենց հերթին հավաստագրեր հանձնեցին ֆեդերացիայի նախագահին և բոլոր մարզիչներին:
Պարային համարներից և ներկայացումներից հետո սկսվեց WKF կարատեի մրցաշարը: WKF կարատեն առաջին անգամ կլինի Տոկիոյի Օլիմպիական խաղերում: