Նոյեմբերի 19-ին, Բաղդատ քաղաքում տեղի է ունեցել Վրաստանի վաստակավոր մարզչիչ Գիորգի Բոգդանովի և նախկին ԽՍՀՄ չեմպիոն Գուրամ Գոբեջիշվիլիի անվան ազատ ըմբշամարտի IX ազգային մրցաշարը։ Մրցաշարին Ախալքալաքի մարզադպրոցից մասնակցել է 7 սան, մարզիչ՝ Նորայր Կրջացյանի գլխավորությամբ։ Մարզիկներից 4-ը վերադարձել են մեդալներով։

Ըմբշամարտիկներից երկուսը գրավել են երկրորդ հորիզոնական, իսկ երկուսը՝ երրորդ հորիզոնական։

2

Երկրորդ հորիզոնական են գրավել Վալերիկ Ասատրյանը և Վալիկ Ղազարյանը, իսկ երրորդ հորիզոնական՝ ԳառնիկԳաբրիելյանը և Գարիկ Պոզոյանը։

Ընդգծենք, որ Ախալքալաքի մարզադպորցի ըմբշամարտի խումբը արդեն 13 տարի է գործում է Դիլիսկա գյուղում։ Մարզումներն ընթանում են Դիլիսկայի մարզադպրոցում, մարզիչ Նորայր Կրջացյանի գլխավորությամբ։ Այսօրվա դրությամբ մարզումների են հաճախում 50-ից ավելի ըմբշամարտիկներ։
Հատկանշական է, որ այստեղ մարզվում են ոչ միայն Դիլիսկա գյուղի երեխաները, այլև՝ Գումբուրդո, Օրջա, Խանդո, Աբուլ և այլ գյուղերի, ինչպես նաև քաղաքի երեխաները։